Կարծիք

26.04.2020 17:44


Նեղացեք ինքներդ ձեզանից ու ձեր ընտրություն Նիկոլ վարչապետից

Նեղացեք ինքներդ ձեզանից ու ձեր ընտրություն Նիկոլ վարչապետից

Մեծ Եղեռնի կապակցությամբ Մակրոնն ու Թրյուդոն օրինակ գիտե՞ք՝ ինչի բան չասացին կամ ինչպես ռուսները չայցելեցին Ծիծեռնակաբերդ՝ սպասում են քաղաքացու օրվան, որ «let's do pachik» անեն ու եռագույն գուլպաներ նվիրեն, իսկ ռուսը «վատն» է՝ մենք մեր ձեռքով, որ հանում ենք մեր աչքը, մի բերան չի զգուշացնում՝ կկուրանանք։

Դեռ Լավրովից նեղանա՞ք պիտի, նեղացեք ինքներդ ձեզանից ու ձեր ընտրություն Նիկոլ վարչապետից։ Էլ չեմ ասում մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ՀՀ մի շարք «քաղաքականացված» դատավորների նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ իրականացվեն. հիմա կսկսեն աղաղակել ու կուրծք ծեծելով բողոքի նոտաներ հղել մեր ազնվագույն ու արդարադատության ջատագով «իրավապաշտպանները», որոնք լռել են թե՛ հեռախոսային արդարադատության, թե՛ դատավորներին հրապարակային հաթաթաների, թե՛ դատավորների վնգստալու, թե՛ նրանցից ոմանց շինծու հետապնդումների, ու թե՛ դատարանների շրջափակման առջև։

Ինչպիսին ղեկավարությունն է, նույնպիսին վերաբերմունք է պետության նկատմամբ. արժևորեք պետությունն, ու թշնամին նույնիսկ հարգելու է ձեզ՝ գործիքը չի կարող հարգանք վայելել, այն միայն օգտագործվելու համար է՝ Տեր-Պետրոսյանը լավագույնս է ժամանակին սա բնութագրել։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը