Լրահոս

26.04.2020 16:55


Mercedes-ը Խանջյան-Վարդանանց թունելի վրա հայտնվել է բազալտե քարի վրա՝ հավասարվելով Վարդան Մամիկոնյանի ձիուն

Mercedes-ը Խանջյան-Վարդանանց թունելի վրա հայտնվել է բազալտե քարի վրա՝ հավասարվելով Վարդան Մամիկոնյանի ձիուն

Այսօր՝ ապրիլի 26-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:50-ի սահմաններում Mercedes E320 մակնիշի 03 QQ 040 համարանիշի ավտմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց մտնելիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Խանջյան-Վարդանանց փողոցները կապող վերգետնյա թունելի բետոնե եզրաքարերին և մասամբ հայտնվել եզրաքարերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, բարեբախտաբար, ավտոմեքենան թունելի վրայից չի ընկել ցած, քանի որ բարձրությունը 3,5 մ է, սակայն մի քանի բազալտե քարեր կոտրվել ու թափվել են ներքև ու երջանիկ պատահականություն է, որ այդ պահին թունելի միջով ավտոմեքենաներ չեն անցել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը