Կարծիք

26.04.2020 15:00


Ի՞նչն է պատճառը, որ Օմբուդսմենը ՀՀ երկրորդ նախագահի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի գալիս

Ի՞նչն է պատճառը, որ Օմբուդսմենը ՀՀ երկրորդ նախագահի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի գալիս

Այսօր ծանոթացա Մարդու իրավունքների պաշտպանի հերթական հայտարարությանը: Հայտարարության բովանդակության հետ առարկություն չունեմ, ավելին թեև իմ դատավարական հակառակորդը ոչ միայն սուտ, զրպարտող, այլ ատելություն սերմանող հայտարարություններով է այս ժամանակահատվածում հանդես եկել, ցավում եմ կատարվածի համար և նույնը կասեմ ցանկացած փաստաբանի համար:

Ինձ համար անհասկանալին այն է, թե ինչպես է Մարդու իրավունքների պաշտպանը հապաղում կամ առնվազն նույն արագությամբ չի արձագանքում, երբ ես երեք անգամ բարձրաձայնում եմ իրավական պրակտիկայում ամենակոպտագույն իրավունքի խախտումներից մեկի մասին: Մեկ ամսից ավելի բացակայած` Ապրիլի 17-ին աշխատանքի վերադարձած և անհապաղ քննության ենթակա միջնորդությունը (Մարտի 16-ից ներկայացրած) լսելու փոխարեն, չպլանավորված արձակուրդ մեկնելու վերաբերյալ, Դատարանի նախագահի անգործության վերաբերյալ: Ի՞նչն է պատճառը, որ Օմբուդսմենը երկրում համաճարակային վիճակի պայմաններում` ՀՀ երկրորդ նախագահի իրավունքների մեղմ ասած` կոպտագույն խախտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի գալիս...

Հ.Գ. Միջազգային փորձում այս ժամանակահատվածում հենց իրավապաշտպան կառույցներն են առավել ակտիվը պնդում կորոնավիրուսային վարակի պայմաններում կալանավորումները փոխելու անհրաժեշտության մասին:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը