«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է
«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը՝ նշելով, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։
«Դատական ակտին արդեն ծանոթացել եմ, վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու,ակնհայտ անհիմն որոշում է»,֊ասաց Սուքիասյանը։
Նա նաև հայտնեց, որ դատարանն իրենց կողմից ձերբակալման մասին որոշման բողոքը բավարարել է՝ ձերբակալումը համարելով ապօրինի։
Թե ինչ գործի շրջանակում է կալանավորվել,պաշտպանը չի մանրամասնում։ Սակայն Առուստամյանի ձերբակաման լուրը մամուլում շրջանառվեց՝ կապվելով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ։