Կարծիք

25.04.2020 14:36


Փաշինյանների «Պապիկ-շոուն» շատ տգեղ էր

Փաշինյանների «Պապիկ-շոուն» շատ տգեղ էր

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում սյունեցի 82-ամյա Արտուշ պապի հետ կապված դեպքը, որին թույլ չէին տվել բարձրանալ Ցեղասպանության զոհերի հուշարձան, բուռն արձագանք գտավ հանրության մոտ...

Դեպքից ժամեր անց՝ ապրիլի 25-ի գիշերը 2-ին Փաշինյանների ընտանիքը որոշեց, հասարակության տրամադրություններին տուրք տալով և այս ամենից ինքնագովազդվելու լավ հնարավորությունը բաց չթողնելով, պապիկին ոստիկանների ուղեկցությամբ թույլ տալ այցելել Ցեղասպանության զոհերի հուշարձան...

Հետաքրքիր է, ի սկզբանե չէ՞ր կարելի այդ ամենն առանց աղմուկ-աղաղակի ու զզվելի պաթոսի անել ու չփորձել դիվիդենտներ շահել... Տգեղ է, երբ վարչապետը և նրա կինը փորձում են 82-ամյա ծերունու հաշվին ինքնագովազդվել և ցույց տալ, որ հանրության կարծիքն իրենց համար, իբրև թե, շատ կարևոր է... Ա՜խր շատ պրիմիտիվ պոպուլիստներ են...

Հ.Գ. Հատուկ ուզում եմ նշել, որ երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երեկոյան կազմակերպված միջոցառումը շատ բարձր մակարդակի էր և արժանի է դրվատանքի... Սակայն վարչապետի և ԱԺ նախագահի "ընտրյալ" տիկնանց, Երևանի քաղաքապետի, որոշ մարզպետների և Սերժ Սարգսյանի ներկայությունը Ծիծեռնակաբերդում ավելորդ էր...

Իսկ Փաշինյանի թիմի կողմից ոտքի վրա կազմակերպված "Պապիկ շոուն" շատ տգեղ էր...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը