Կարծիք

25.04.2020 16:00


Նիկոլի պապիկը մասնակցել է շոուի դեռ 2018թ.-ից

Նիկոլի պապիկը մասնակցել է շոուի դեռ 2018թ.-ից

Երեկ մի տարեց մարդ Ծիծեռնակաբերդի մուտքի մոտ կակաչները ձեռքին կանգնել էր: Ոչ մի լրատվականի ներկայացուցիչ չկար, բացի Ազատություն ռադիոկայանից, որն էլ սկսեց լուսաբանել:

Առաջին կասկածս այստեղ հայտնվեց:

Համացանցը պայթեց: Հույզե՜ր, էմոցիա, տարբեր կարծիքներ:

Մի փոքր ժամանակ անց, այլ քաղաքացիների ուղեկցությամբ ձեր բոլորի պապիկը հայտնվում է եկեղեցու բակում, պարզապես նրա ձեռքին արդեն ոչ թե կակաչներ էին, այլ՝ մեխակներ: Այստեղ 2-րդ կասկածս հայտնվեց: Իսկ համացանցը շարունակում էր պայթել՝ Արտուշ պապիկը, մեր բոլորի պապիկը, Հայաստանի սիմվոլը և այլն: Լռում էի:

Սրան էլ հաջորդում է Հակոբյան Աննայի, Աբաջյան Գոհարի, Սաֆարյան Ստյոպայի գրառումը, որտեղ ձեր բոլորի պապիկին ուղեկցում էին Ծիծեռնակաբերդ: Այս ամենին տագնապով ավելանում է Ֆեյքերի ՊՈԱԿ-ը, որպեսզի լայքերով և մեկնաբանություններով շոուն ապահովեն: Սա էլ 3-րդ կասկածս:

Զուգադիպությո՞ւն՝ չեմ հավատում: Շոո՞ւ՝ այո՜: Այս ամենին էլ գումարում ենք այն կեղտոտ իրականությունը՝ Աբաջյան Ռոբերտի կեղծ պապիկը, ոստիկան Աշոտի հեղափոխական կեղծ տատիկը, անդադար շոուներ, արժեքների ոտնահարում և ստանում ենք իրական, բայց լպրծուն պատկերը:

Ձեր պապիկը այս խեղկատակների ձեռքը դարձել է զոհ և մասնակցել շոուի և դեռ 2018թ.-ից:

Ծափահարում եմ քեզ Նիկոլ Փաշինյան, շոուդ ստացվեց, բայց մասամբ: Նկարը քեզ նվեր:

Ներողություն, բայց չեմ հավատում ձեր պապիկին և ունեմ դրա բոլոր պատճառները:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էթից

Այս խորագրի վերջին նյութերը