Կարծիք

25.04.2020 12:38


Սորոսական Արսեն Խառատյանը հայտարարում է, որ հայերը պատրաստ են ներել թուրքերին, Սորոսի ծռերից Գարեգին Չուգասզյանի որդին էլ հավանություն է տալիս

Սորոսական Արսեն Խառատյանը հայտարարում է, որ հայերը պատրաստ են ներել թուրքերին, Սորոսի ծռերից Գարեգին Չուգասզյանի որդին էլ հավանություն է տալիս

Սորոսական Արսեն Խառատյանը բոլոր հայերի անունից հայտարարում է, որ հայերը պատրաստ են ներել թուրքերին ցեղասպանության համար:

Հիշեցնեմ, որ օլիգարխ Ջորջ Սորոսը հրահանգել էր օգնել Թուրքիային, ինչը ըստ էության օլիգարխից բազմաթիվ անգամ փողեր վերցրած Խառատյանը այս գրառումով անում է:

Սորոսի փողերը մութ տեղը լույս են տալիս...

Ափսոսում եմ, որ երկու դոլարի դիմաց իրենց ազգությունը ուրացող իմ պես ազգանունի վերջում «յան» վերջավորություն են կրում:

Կարծում եմ, իրենցը պիտի «յախք» լինի` Արսեն Խառատյախկ...

***

Արսեն Խառատյանի հայտարարությանը, որ իբր հայերը պատրաստ են թուրքերին ներելու հավանություն է տվել Սորոսի ծռերից Գարեգին Չուգասզյանի որդին: Հիշեցնեմ՝ նույն խմբավորումը այսօր փորձում էր բարձրանալ Ծիծեռնակաբերդ՝ իբր հարգանքի տուրք մատուցելու, բայց իրականում դա թատրոն էր` նրանք պատրաստ են թուրքին ներելու...

Էս էլ, որ իմանաք, թե ազգային լոզունգներով իրականում ովքեր են հանրությանը խաբում:

Հ.Գ. Մեծ հաշվով Սորոսի ծռերի թրքասիրությունը զարմանալի չի, չէ՞ որ նրանք թուրքին հավասար հայ են սպանել, թալանել բանկոմատ...

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

94392663_3404211319607075_140895036345679872_o

Այս խորագրի վերջին նյութերը