Կարծիք

25.04.2020 11:15


Վարչապետն ունի այնպիսի «կարելիներ», որոնք չունեն մի շարք այլ պաշտոնյաներ և քաղաքացիներ. «Իմ քայլի» պատգամավորը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալու արգելքի մասին

Վարչապետն ունի այնպիսի «կարելիներ», որոնք չունեն մի շարք այլ պաշտոնյաներ և քաղաքացիներ. «Իմ քայլի» պատգամավորը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալու արգելքի մասին

Նայեցի Ծիծեռնակաբերդ այցելած քաղաքացիների բողոքը, իհարկե, եթե այդ ամենը կարելի է բողոք անվանել և, և հասկանում եմ, որ երբեմն բանականությունը հաղթում է մարդուն սեփական գործողություններում և արարքներում:

Բողոքը հետևյալն էր, թե ինչու՞ վարչապետին կարելի է գնալ ծիծեռնակաբերդ, իսկ իրենց՝ ոչ:

Նախ հարցն ունի երկու շերտ, առաջինն ինչ պայմաններում է թույլատրվում կամ արգելվում և առհասարակ ինչքանով է համեմատականը տեղին:

Բոլորին էլ պարզ է, որ սահմանափակումները, մասնավորապես այս տարի Մեծ Եղեռնի հուշահամալիր մարդկանց գնալու արգելքը կատարվել է, ոչ թե քաղաքական իրողությունների կամ նախասիրությունների շնորհիվ, այլ համաշխարհային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով:

Բոլորին էլ պարզ է, որ երկրի վարչապետը, անկախ անձից, ունի այնպիսի «կարելիներ» որոնք չունեն մի շարք այլ պաշտոնյաներ և քաղաքացիեր, և միակ «արտոնությունը» որը չունի ՀՀ վարչապետը և մնացած բոլոր պաշտոնատար անձիք, քաղաքացիները, դա Օրենքի առաջ հավասարությունն է, ինչն այս դեպքում չի խախտվել:

#Եղեքառողջ, մարմնի և ոգու ամբողջ կառուցվածքով:

ԱԺ «Իմ քահլը» խմբակցության պատգամավոր

Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը