Այն, որ թավշամանուկները և քայլարածները ձեռքները մտցրել են բյուջեի մեջ ու դուրս չեն հանում, արդեն հայտնի փաստ է։ Բայց որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը սրանք կվերածեն անձնական շոուիև բոլորիս անունից ծաղիկի բիզնես կանեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ֆոտոն թանկարժեք ծաղիկներով լինի, վեր էր բոլորիս երևակայությունից։
Ասում են՝ կառավարությունն ապրիլի 24-ին բոլորիս անունից 105 հազար ծաղիկ կդնի ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ 105 հազար ծաղիկ։ Սա հեղափոխական ցինիզմ է։
105 հազար ծաղիկ և հսկայական «ատկատներ»։ Նման բան «ատկատասեր» նախորդ իշխանությունների մտքով անգամ չէր անցնի։
105 հազար ծաղիկ։ Դատելով ֆոտոներից՝ շատ թանկարժեք։
105 հազար ծաղիկ։ Իսկ ո՞վ է հաշվելու դրանց քանակը։ Ինչքանը առան, ինչքանը պարզապես դուրս գրեցին։
105 հազար ծաղիկ։ Տեսնես ո՞ւմ բիզնեսի համար այսպիսի խրախուսում ապահովեցին կամ ո՞ւմ բիզնեսում փայ մտան։
105 հազար ծաղիկ։ Բոլորիս անունից և բոլորիս գրպանից։
Զարմանալի է, որ որոշել էին 105 հազար հատ ծաղիկ գնել։ Չէ՞ որ կարող էին 105 միլիոն հատ ծաղիկ գնել ու բյուջեի թալանն ավելի ճոխ կազմակերպել։
Հիշատակի օրը միայն հեղափոխականները կարող էին այսպիսի լկտի ձևով թալան կազմակերպել։ Թեև զարմանալու չէ։ Աբաջյանի կեղծ պապիկի կերպարով էմոցիա խլողներից այլ բան չէր էլ սպասվում։
Թալան և ցինիզմ
Այն, որ թավշամանուկները և քայլարածները ձեռքները մտցրել են բյուջեի մեջ ու դուրս չեն հանում, արդեն հայտնի փաստ է։ Բայց որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը սրանք կվերածեն անձնական շոուի և բոլորիս անունից ծաղիկի բիզնես կանեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ֆոտոն թանկարժեք ծաղիկներով լինի, վեր էր բոլորիս երևակայությունից։
Ասում են՝ կառավարությունն ապրիլի 24-ին բոլորիս անունից 105 հազար ծաղիկ կդնի ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ 105 հազար ծաղիկ։ Սա հեղափոխական ցինիզմ է։
105 հազար ծաղիկ և հսկայական «ատկատներ»։ Նման բան «ատկատասեր» նախորդ իշխանությունների մտքով անգամ չէր անցնի։
105 հազար ծաղիկ։ Դատելով ֆոտոներից՝ շատ թանկարժեք։
105 հազար ծաղիկ։ Իսկ ո՞վ է հաշվելու դրանց քանակը։ Ինչքանը առան, ինչքանը պարզապես դուրս գրեցին։
105 հազար ծաղիկ։ Տեսնես ո՞ւմ բիզնեսի համար այսպիսի խրախուսում ապահովեցին կամ ո՞ւմ բիզնեսում փայ մտան։
105 հազար ծաղիկ։ Բոլորիս անունից և բոլորիս գրպանից։
Զարմանալի է, որ որոշել էին 105 հազար հատ ծաղիկ գնել։ Չէ՞ որ կարող էին 105 միլիոն հատ ծաղիկ գնել ու բյուջեի թալանն ավելի ճոխ կազմակերպել։
Հիշատակի օրը միայն հեղափոխականները կարող էին այսպիսի լկտի ձևով թալան կազմակերպել։ Թեև զարմանալու չէ։ Աբաջյանի կեղծ պապիկի կերպարով էմոցիա խլողներից այլ բան չէր էլ սպասվում։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից