Կարծիք

24.04.2020 23:21


Հուշահամալիրն իր գործն արե՞լ է

Հուշահամալիրն իր գործն արե՞լ է

Ենթադրվում է, որ հուշարձանը պիտի իմաստ ունենա, չէ՞: Արձանն ինչ-որ բան պիտի հուշի, հիշեցնի: Լավ հուշարձանը, արդյունավետ հուշարձանը նաև էսթետիկ է, որ իր խորհուրդն ավելի լավ ընկալվի:

Հիմա մտածում եմ, մեր Ծիծեռնակաբերդն ինչ խորհուրդ ունի: Էսթետիկա կա անշուշտ, բայց խորհուրդի առումով կարծում եմ՝ բազմաթիվ կարծիքներ կլինեն ու հենց այստեղ է խնդիրը: Ես ցեղասպանության հուշարձան կառուցելիս կփորձեի անել այնպես, որ այնտեղ գնացողը ներշնչվի մեկ մտքով, մեկ նպատակով, այն է՝ այլևս երբեք!

1967 թվականից ի վեր այս հուշահամալիրը կա: 53 տարի է՝ այն գործում է: Երբ հայերին նորից սկսեցին կոտորել, ունեզրկել, բուն կոտորվող արցախցիներից զատ զենքի տակ կանգնեց համայն հայության մոտ 0,3%-ը: 0,3%-ն էր պատրաստ ամեն գնով պայքարել հանուն «այլևս երբեքի»: 0,3%-ը չէր ուզում դառնալ մատաղացու գառ: Հիմա ես չեմ, դուք եք, ասեք ինձ խնդրեմ` հուշահամալիրն իր գործն արե՞լ է:

Հարցին պատասխանելիս էլ հիշեք, որ այդ հուշահամալիր գնացող մարդիկ վերոհոշյալ 0,3%-ի առանցքային կերպարներին հիմա համարում են ազգադավ հանցագործ:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը