Կարծիք

24.04.2020 23:11


«Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին» օրենքը բազմաթիվ մարդկանց ունեզրկման կարող է հանգեցնել

«Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին» օրենքը բազմաթիվ մարդկանց ունեզրկման կարող է հանգեցնել

ԱԺ կողմից ընդունված օրենքը վտանգավոր կերպով ընդլայնում է նրա կիրառման հնարավորությունները, հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում նրա կիրառումը հանգեցնի ներկա իշխանության կամայականության, մի շարք անմեղ մարդկանց ունեզրկման, գույքի ապօրինի վերաբաշխման:

Մասնավորապես, օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով դատախազությունը կարող է անձի գույքի մասով ուսումնասիրություն սկսել ոչ միայն այն դեպքում, երբ նա արդեն ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է կատարված հանցանքի համար, այլև եթե նա ընդամենը դեռ ներգրավվել է որպես մեղադրյալ կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումն արդեն իսկ կասեցվել է տարբեր հիմքերով, և կամ նույնիսկ այն դեպքում, երբ նրա նկատմամբ դատախազությունը պարզապես ունի «հիմնավոր» կասկած։

Հարգելի հայրենակիցներ, հասկանում եք, որ դատախազությունն ունենա այսպես կոչած «հիմնավոր» կասկած, առանց որևէ դատական վճռի կարող է Ձեր գույքը բռնագրավել:

Հ.Գ. Այս իշխանությունները պատուհաս են մեր երկրի համար:

Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը