Կարծիք

24.04.2020 16:26


Արդեն իրենք են խոստովանում՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է

Արդեն իրենք են խոստովանում՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է

Սփյուռքի նախկին նախարար, ներկայումս Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը երբեք չի փայլել ճարտար մտքով և գրագիտությամբ, ինչպես իր տասնյակ թիմակից-կոլեգաները: Այս անգամ, սակայն, Մխիթարն ինքն իրեն գերազանցեց` տալով դարակազմիկ հարցազրույց իշխանական կայքերից մեկին և հայտարարելով հետևյալը. «Որևէ խորքային հակասություն չի եղել, ըստ էության: Եղել է հայտարարություն, որին եղել է իմ գործընկերոջ կողմից պատասխան-արձագանք, որի նպատակը եղել է հետևյալը՝ դա քաղաքական պրոցես է, հարգարժան Վեհափառ Տեր, և քաղաքական գործիչները պետք է անեն քաղաքական հայտարարություններ»:

Երիտասարդ քայլականն այսպիսով փորձել է բացատրել, թե ինչու էին իրենք ընկերներով քարկոծում Վեհափառին, բայց արդյունքում խոստովանել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, այլ ոչ թե քրեական պրոցես: Սա այն ունիկալ դեպքն է, երբ չափազանց երիտասարդ ու անփորձ «հեղափոխականի» հիմարության դրսևորումը հանգեցրել է ճշմարտության ի հայտ գալուն:

Իշխանության ներկայացուցիչները կարող են հերքել նրա բառերը, կարող են ասել, թե բա` Մխիթարի լեզվից է թռել (այնպես, ինչպես վարչապետն ասաց` թե իր մոտ լեզվի սայթաքում է եղել ՀՀ-ում օրավարձով աշխատողների առկայությունը հերքելը), կարող են լրիվ հակառակ երգեր երգել և գրառումներ անել, կարող են Մխիթարին հռչակել ծախված և պիցցայակեր: Մեկ բան պարզ է` արդեն իրենք էլ չեն դիմանում և ենթագիտակցորեն խոստովանում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, և որ մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական է, այն իր բնույթով վենդետա է ու վրեժխնդրություն:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը