Մինչև կորոնավիրուսը ոչ թե ապրում, այլ գոյատևում էինք, իսկ հիմա դա էլ չկա. Գյումրեցի կինն ահազանգում է (տեսանյութ)
«Փաստինֆո»-ի խմբագրություն է ահազանգել Գյումրիի բնակիչ, ով իր երեք որդիների հետ արդեն 31 տարի է, ինչ ապրում է տնակում ծայրահեղ վատ պայմաններում: Մինչ օրս կարողացել է հոգալ իր և տղաների կարիքները, իսկ այսօր համաճարակի պայմաններում չկա ոչ աշխատանք և ոչ էլ աջակցություն այս ընտանիքի համար:
Մեզ դիմած կինը պատմեց, որ մինչ այս աշխատել է օրավարձով, Գյումրիում բնակարան է մաքրել և վարձատրվել դրա դիմաց. «Միշտ զանգում ինձ կանչում էին բնակարաններ էի մաքրում, ամռանն էլ քաղհան անում, կարտոֆիլ հավաքում: Կարողնաում էի օրվա հացի գումար վաստակել և հատիկով դեղերս գնել, քանի որ գլխի խնդիր ունեմ: Տղաներիցս երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն: Միջնեկ տղայիս մոտ երիկամի դիստոպիա է, փոքր տղայիս մոտ էլ ֆիբրոմա ուռուցք է»,-ասաց գյումրեցի կինը:
Չնայած տղաները չափահաս են, բայց առողջական խնդիրների պատճառով չեն կարողանում աշխատել, միայն երբեմն թեթև գործեր են կարողանում կատարել, իսկ հիմնական աշխատողը նրանց մայրն է, ով այս օրերին նույնպես մնացել է անաշխատանք. «Մինչև կորոնավիրուսը ոչ թե ապրում էինք, այլ գոյատևում, իսկ հիմա…Դիմեցի մարզպետարան, մեկ անգամ սննդով են օգնել, իսկ պետական աջակցության ծրագրերում չկամ: Վարչապետին էլ եմ գրել, որ օրավարձով աշխատող ենք, էլ չգիտեմ ում դիմեմ: Մի քիչ ալյուր, մի քիչ բրինձ կա, այդպես էլ ապրում ենք»,-նշեց կինը: