Կարծիք

24.04.2020 14:57


Ուղերձ «չհիասթափված» հայությանը

Ուղերձ «չհիասթափված» հայությանը

Փաշինյանն իր «ոճի» մեջ է` նույնիսկ ապրիլքսանչորսյան իր ուղերձում չի դիմացել ժողովրդին սև-սպիտակի բաժանելու գայթակղությանը։

Ցեղասպանության 105-րդ տարելիցին «նվիրված» լավաշ հայտարարության մեջ դիմել է ոչ թե ժողովրդին, Հայաստանի և Արցախի քաղաքացիներին, սփյուռքահայությանը, այլ` «սիրելի ժողովրդին», «ՀՀ հպա՜աաաարտ քաղաքացիներին», «Արցախի հանրապետության հպա՜աաաաարտ քաղաքացիներին» և «Սփյուռքի հպա՜աաաարտ հայությանը»։ Հրաշալի իմանալով, որ հայաստանցիների, արցախցիների և սփյուռքահայերի մի ստվար զանգված (ինքն էր ասում, չէ՞, որ իրենից, իր վարած անհոդաբաշխ «քաղաքականությունից» բեզարած «չհպարտ» քաղաքացիներն ամենուր են և օր օրի ավելանում են) ալերգիա ունի այդ «տերմինից»` այն առումով, ինչ առումով ինքն է դա օգտագործում։

Լավ է` չի դիմել «սիրելի չհիասթափված ժողովրդին», Հայաստանի և Արցախի «չհիասթափված» քաղաքացիներին, «Սփյուռքի չհիասթափված հայությանը»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը