Մեր պատասխանը Ցեղասպանության ոճրագործներին՝ հզոր և մրցունակ ժամանակակից Հայաստան կառուցելն է
Այսօր բոլորս հիշում և հազար ողորմի ենք տալիս սրբադասված մեր նահատակներին:
Իմ սերնդակիցները պատանեկության տարիքում հաճախ են լսել իրենց ծնողների տխուր հուշերը աղետալի այդ իրադարձությունների մասին: Այդ հուշերը յուրաքանչյուրիս հոգում ձևավորեցին ոչ միայն ցավի և անդարձելի կորուստի զգացումներ, այլև պատմական այդ ոճրագործությանը արժանի պատասխան տալու գիտակցված ձգտում:
Գիտակցումն այն պարզ իրողության, որ հայը՝ զոհ չէ, հայը՝ արարելու, ստեղծագործելու և հաղթելու տեսակ է: Այդ է վկայում անցած հարյուր և ավելի տարիների պատմությունը:
Ուստի մեր պատասխանը Ցեղասպանության ոճրագործներին՝ հզոր և մրցունակ ժամանակակից Հայաստան կառուցելն է:
Համոզված եմ, որ համախմբված և միասնական լինելու դեպքում մեզ կհաջողվի բոլորիս Հայաստան Երկիրը Պետություն դարձնել:

Աստված մեզ պահապան:
Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից