Կարծիք

24.04.2020 13:35


Ինչպես է Լենա Նազարյանը կեղծում իրականությունը՝ թաքցնելով սեփական ձախողումները

Ինչպես է Լենա Նազարյանը կեղծում իրականությունը՝ թաքցնելով սեփական ձախողումները

Այսօր համայն հայությունը ոգեկոչում է Մեծ Եղեռնի զոհերի 105-րդ տարելիցը՝ բոլորիս միավորելով մեկ գաղափարի շուրջ...

Սակայն, ինչպես տեսնում ենք, գործող իշխանություններն այդպես չեն մտածում... Հայոց Մեծ եղեռնի 105-րդ տարելիցից մեկ օր առաջ իր անտրամաբանական և փորլուծության հետևանքներ հիշեցնող մտքերով հայտնի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր facebook-յան էջում գրառում է կատարել և իրենց իշխանության աշխատանքի արդյունք է ներկայացրել վերջին երկու տարում տարբեր երկրներում հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևերի և օրինագծերի ընդունումը... Սա Փաշինյանի թիմակցի քաղաքական անբարոյականության ցայտուն դրսևրումներից է...

Հետաքրքիր է, ինչպես է Նազարյան Լենան բացահայտել, որ 2019 թ-ի ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը իրենց իշխանության ջանքերի շնորհիվ է... Այդպես մտածողը պրիմիտիվ տգետ է... Նախ, դա Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցների ջանքերի և ՀՀ բոլոր իշխանությունների երկար տարիների աշխատանքի արդյունք է... Նույնն էլ Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է... Կարո՞ղ է տիկին Նազարյանն իրենց թիմակիցների անունները տալ, ովքեր մեծ լումա ունեն վերը նշված գործընթացների մեջ... Չի կարող, քանի որ այդպիսիք գոյություն չունեն...

Տարրական տգիտություն է Նազարյան Լենայի այն պնդումը, որ 2019 թ․-ի հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, իսկ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերը, ինչպես նաև 2020 թ․-ի փետրվարին Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Փաշինյանի իշխանության շնորհիվ է տեղի ունեցել... Տիկնոջը մեկը չկա՞ բացատրի, որ այդ ամենը զուտ Վաշինգտոն-Անկարա և Դամասկոս-Անկարա հարաբերությունների ծայր աստիճան լարման արդյունք է և որևէ կապ չունի ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքի արդյունավետության հետ...

Ավելին` տիկին Նազարյանին ցանկանում եմ իրենց արտաքին քաղաքականության տապալումների և Փաշինյանի ընկերների հակահայկական քայլերի մասին հիշեցնել, որոնք հիմնականում կապ ունեն մեր ԱԳՆ-ի և իրենց իշխանության անգործության հետ...

Դրանք են՝ ֆրանսիական դատարանների կողմից ընդունված քաղաքական որոշումները, որոնցով չեղարկվեցին Ֆրանսիայի և Արցախի բազմաթիվ քաղաքների միջև ստորագրված համագործակցության պայմանագրերը... Արցախում վերջերս տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո, Բաքվի ջանքերի շնորհիվ, հակահայկական հայտարարություններով հանդես եկան Փաշինյանի ընկերների կողմից ղեկավարվող երկրները՝ Կանադան, Վրաստանը և Ուկրաինան... Փաշինյանին համակրող Զելենսկու փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը մարտի 26-ին պետական մարմիններին ուղղված նամակում ցուցումներ է տվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին չմասնակցել, իսկ մասնակցելուց էլ "Հայոց ցեղասպանություն" տերմինը չօգտագործելու մասին... Ինչո՞ւ Փաշինյանի ԱԳՆ-ն չի արձագանքում Բոնդարի այս լկտի դեմարշին... Թե՞ այդքան դուխ չունի...

Հ.Գ. ԱԺ փոխխոսնակի անամոթ այս գրառումը ցույց է տալիս, որ Փաշինյանը և նրա թիմակիցները պատրաստ են ամեն տեսակ էժանագին կեղծիքների իրենց չարածն իրենց վերագրելու համար, միևնույն ժամանակ՝ սեփական ձախողումների մասին գերադասելով լռել...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը