Կարծիք

24.04.2020 12:20


Հայոց ցեղասպանությունը ամենացավոտ ապացույցն է, որ մենք ոչինչ չունենք փոխԶԻՋԵԼՈՒ

Հայոց ցեղասպանությունը ամենացավոտ ապացույցն է, որ մենք ոչինչ չունենք փոխԶԻՋԵԼՈՒ

#տղաենքուպահելուենք
Հայոց ցեղասպանությունը ամենացավոտ ապացույցն է, որ մենք ոչինչ չունենք փոխԶԻՋԵԼՈՒ։

Արցախի հարցում չկա թուրքերին անգամ քարի կտոր զիջելու։ Միջազգային հանրությունն էլ թող գլուխը պատով տա։

Միջազգային հանրությունն ո՞ւր էր, երբ կոտորում էին անօգնական ժողովուրդներին։ Ասում էիք՝ 100 տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաներ չկային ու ուշ տեղեկացան, իսկ ո՞ւր էին 2014-ին նրանք, երբ նույն սցենարով եզդիներին կոտորեցին։

Հայ ժողովուրդը իր պատմական բնօրրանում կոտորվել է ու դրա մի մասը արդար պատերազմի միջոցով հետ է վերադարձրել, ու թող բոլորը սրա հետ համակերպվեն։ Իսկ Հայաստանում փոխԶԻՋՄԱՆ փոխարեն թող մտածեն տնտեսությունը, երկիրը հզորացնելու մասին, ու կտեսնենք՝ միջազգային հանրությունն ինչպես է իր տեղը գտնում, իսկ մեր հարևան, բայց ոչ բարեկամ թուրքերը ինչպես են հանգիստ նստում տեղները։

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը