Լրահոս

24.04.2020 11:10


Երևան-Երասխ ավտոճանապարհին Volkswagen Jetta-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կան վիրավորներ (տեսանյութ)

Երևան-Երասխ ավտոճանապարհին Volkswagen Jetta-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կան վիրավորներ (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 23-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ ժողովրդի կողմից արդեն ավտովթարների էպիկենտրոն համարվող՝ «վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում, ճանապարհի թերի կառուցման պատճառով Volkswagen Jetta մակնիշի 36 FN 609 համարանիշի և ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր ե նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը պատուհաս է դարձել վարորդների համար ու նշված հատվածում հաճախակի են լինում նման վթարներ, իսկ պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում ճանապարհաշինարարների կատարած թերի աշխատանքը վերացնելու ուղղությամբ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը