Կարծիք

24.04.2020 11:25


Նկարում մի կին է, ում կյանքի պատմությունը ֆիլմի սցենարի է նման

Նկարում մի կին է, ում կյանքի պատմությունը ֆիլմի սցենարի է նման

Նկարում մի կին է, ում կյանքի պատմությունը ֆիլմի սցենարի է նման. նա իր աչքերով տեսավ Ցեղասպանությունը, պայքարեց ու կռվեց, որքան կամք և ուժ ուներ: Արդյունքում, փորձելով փրկել իր փոքրիկ աղջկան և քրոջը, նստեցրեց նրանց նավ և ճանապարհեց Ամերիկա: Ինքն անձամբ չնստեց այդ նավը` չցանկանալով մենակ թողնել իր ամուսնուն: Տարիներ անց, վերապրելով Մեծ Եղեռնը, նա երկար փնտրտուքից հետո գտավ քրոջը, բայց ոչ աղջկան: Նրա համառությունը տվեց իր արդյունքը և ևս մի քանի տարի անց նա գտավ նաև աղջկան:

Սակայն նա դեռ պիտի անցներ երկարատև դատական պրոցեսների միջով, որպեսզի դատարանը նրան թույլատրեր վերադարձնել սեփական աղջկան: Ի վերջո, որոշումը կայացվեց ի օգուտ նրա, բայց աղջիկն արդեն օտարացած էր և չուզեց գնալ նրա հետ: Կինը ստիպված էր կայացնել բարդագույն որոշում և հեռանալ` իր հետ չտանելով սեփական աղջկան` Մարիամին:

Կինը, որի անունն Էլիզաբեթ էր, Մարիամից բաժանվելուց հետո ունեցավ ևս 2 աղջիկ և 2 տղա: Սակայն մինչև կյանքի վերջին օրը նա պիտի ապրեր կարոտի ու վշտի մեջ, պիտի գրեր հազարավոր նամակներ Մարիամին և ներողություն խնդրեր, որ չկարողացավ պահել նրան և հավետ կորցրեց: Բայց Մարիամն այդպես էլ չկարողացավ ներել նրան:

Անցան շատ ու շատ տարիներ: Եվ մի օր երջանիկ պատահականությամբ կամ ճակատագրի հեգնանքով Մարիամի թոռը` Դերեկը, և Էլիզաբեթի որդու թոռները` ես և քույրս, գտանք իրար: Այնուհետև Ամերիկայում ես հանդիպեցի Մարիամի աղջկան` Արաքսին, և չեմ կարող նկարագրել, թե որքան հուզիչ էր այդ պահը մեզ համար... Մենք գտել էինք իրար: Հետո ես իմացա, թե որքան շատ էր Մարիամն ուզել տեսնել իր մորը, ասել, որ ներել է, բայց արդեն ուշ էր, Էլիզաբեթն էլ չկար: Նա հեռացել էր` այդպես էլ չիմանալով, որ աղջիկը ներել է իրեն:

Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: 1 человек, стоит, текст «00:44»

Այս խորագրի վերջին նյութերը