Քաղաքական

24.04.2020 09:46


Պատգամավորներին հանձնարարվել է պարտադիր ինքնամեկուսանալ․ «Հրապարակ»

Պատգամավորներին հանձնարարվել է պարտադիր ինքնամեկուսանալ․ «Հրապարակ»

«Գաղտնիք չէ, որ ԱԺ պատգամավորները վերջին շաբաթներին ակտիվ աշխատել են խորհրդարանում, շփվել լրագրողների, իրենց օգնականների և ԱԺ աշխատակազմի հետ, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը նոր է որոշել պատգամավորներին պարտադիր մեկուսանալու հանձնարարական տալ, այն էլ միայն կորոնավիրուսի համար թեստավորումից հետո։

Ինչպես հայտնի է, ապրիլի 25-ին Ազգային ժողովի պատգամավորները ԱԺ-ի հաշվին կթեստավորվեն։

Թեստավորումը տեղի կունենա Նաիրի ԲԿ-ում։ Տիգրան Գալստյանի՝ պատգամավորներին ուղղված գրության մեջ նշվում է, որ ինքնամեկուսանալ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց անձնական մեյլերին չեն ուղարկել թեստերի պատասխանները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը