Կարծիք

24.04.2020 09:05


Մեր ԱԳՆ-ն շարունակում է խաբել հանրությանը

Մեր ԱԳՆ-ն շարունակում է խաբել հանրությանը

ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարում է, որ անցած տարվա ապրիլից կողմերը բանակցում են արցախյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակը։ Հայկական կողմը այդ փաստը չի հերքում, բայց ասում է, որ միակողմանի զիջումներ չեն լինելու և խոսում «առանց որևէ սահմանափակման» Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։ Ընդ որում, այդ սահմանափակումների, այսպես կոչված, ստորին շեմ էլ չի դնում մեր ԱԳՆ-ն։ Ստացվում է, որ չեն բացառում, օրինակ, Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի մասին։

Բայց սա դեռ ամենը չէ։ Ցավոք, պաշտոնական Երևանն այնքան կետերով է թերացել բանակցային գործընթացում, որ կորցրածը վերականգնելու որևէ ռեալ միջոց այս պահին գրեթե չկա։ Եղածն էլ, միանշանակ, այս ապիկար իշխանությունների խելքի բանը չէ։ Ու փոխանակ խելք խելքի տան, մտածեն, թե ինչպես են հաղթահարելու ճգնաժամային այս իրավիչակը, մեր ԱԳՆ-ն, փաստորեն, շարունակում է խաբել հանրությանը՝ իրենց բացթողումների մեղքը փորձելով բարդել նախկին իշխանությունների վրա։ Ընդ որում, նույնիսկ այդ ամոթալի կռիվը նրանք տեղափոխում են ռուսական մամուլ՝ առանց հասկանալու, որ այդկերպ է՛լ ավելի են բարդացնում իրենց իսկ վիճակը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը