Կարծիք

23.04.2020 23:06


Մեր ազգի մեծագույն խնդիրներից է իրական թշնամուն շատ արագ մոռանալն ու սեփական ազգի մեջ թշնամիներ փնտրելը

Մեր ազգի մեծագույն խնդիրներից է իրական թշնամուն շատ արագ մոռանալն ու սեփական ազգի մեջ թշնամիներ փնտրելը

Վաղը ապրիլի 24-ն է՝ Հայոց Ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակի օրը: 105 տարի առաջ այս օրերին Օսմանյան կայսրությունում ապրող 15 000 000 հայից 1,5 000 000-ը Եղեռնի կոտորածի զոհ է դարձել, այսինքն ամեն 10-րդ հայը, անկախ տարիքից ու սեռից, իր իսկ հողում ու տանը սպանվել է զուտ նրա համար, որ եղել է հայ քրիստոնիա:

Վաղը համահայկական սգո օր է, բայց ամեն տարի այս օրը մենք չպետք է լոկ սգանք ու վերստին մեզ զոհ զգանք: Ամեն տարի այս օրը ողջ հայությունը պետք է թարմացնի հիշողությունը, հասկանա, թե ով է իր թշնամին: Մեր ազգի մեծագույն խնդիրներից է իրական թշնամուն շատ արագ մոռանալն ու սեփական ազգի մեջ թշնամիներ փնտրելը, օտարին հեշտորեն ներելը, հավատալն ու ականջալուր լինելը՝ հայրենակից հերոսներին արագ մոռանալով ու միայն նեղն ընկած պահին հիշելով կամ լոկ հետմահու փառաբանելով: Լավ, քանի՞ անգամ պիտի պատմությունը կրկնվի, որ մենք գիտակցենք մեր սխալներն ու վերջապես խելքի գանք:

Երանի այն ողջ ատելությունն ու անհանդուրժողականությունը, որ ազգի ներսում է և ուղղված մեկը մյուսի հանդեպ, որը պառակտում ու թուլացնում է ազգային կամքն ու ոգին, ուղղվի իրական թշնամիների դեմ: Երանի այդ ատելությունը լինի թշնամական երկրի նկատմամբ:

Մեր ազգի ներսում մենք իրար չենք ներում, իսկ թշնամի Ադրբեջանին մարդասիրական վերաբերմունք ցուցաբերում, թե բա իրենց զինվորներն էլ ծնողներ ունեն: Հայեր ջան, ուշքի եկեք, զգոն եղեք, թույլ չտաք, որ պատմությունը կրկնվի: Մեզ էս մի բուռ հողն է մնացել, ու ինչ եղել է, առաջին հերթին մեր սեփական խելքից է եղել: Մենք պետք է լինենք արժանապատիվ ու պահանջատեր, իրավագիտակից ու ազգային գաղափարներին հավատարիմ: Մենք պետք է սիրենք ոչ միայն մեր հայ լինելը, այլև դրացիների ու Սփյուռքի հայերի հայ լինելը:

Նարեկ Մակվեցյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը