Կարծիք

23.04.2020 22:05


Չմոռանանք, որ այսօր, իբր, քաղաքացու օրն էր. տոնը գնաց, մնաց քաղաքացին՝ ինքը իր խնդիրների հետ

Չմոռանանք, որ այսօր, իբր, քաղաքացու օրն էր. տոնը գնաց, մնաց քաղաքացին՝ ինքը իր խնդիրների հետ

Եվ ի վերջո չմոռանանք, որ այսօր, իբր, քաղաքացու օրն էր:

Այն քաղաքացու, ով հիմա չգիտի՝ կոմունա՞լը մուծի, թե՞ վարկը, թե՞ սնունդ գնի: Այն քաղաքացու, ով արդեն մոռացել է Մաշտոցի պողոտայի խորովածը և մնում է ոսպի փոխարինիչի հույսին: Այն քաղաքացու, ով այդպես էլ չատեց և իր գլխից չկարողացավ հանել աղքատությունը:

Այն քաղաքացու, ով կարդում է, թե ոնց են իր միջոցով իշխանության եկած չինովնիկները միլիոններով պարգևավճարներ ստանում:

Տոնը գնաց, մնաց քաղաքացին՝ ինքը իր խնդիրների հետ: Կեղծ օրակարգը լինում է ճիշտ այսպես, այն երկար կյանք չի ունենում, քանի որ այն չունի իրական շունչ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը