Լրահոս

23.04.2020 17:55


Արարատի մարզում թերի աշխատանքի արդյունքում երկաթե արգելապատնեշներին են բախվել Mercedes մակնիշի և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները

Արարատի մարզում թերի աշխատանքի արդյունքում երկաթե արգելապատնեշներին են բախվել Mercedes մակնիշի և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ ապրիլի 23-ին, հերթական ավտովթարներն են տեղի ունեցել Արարատի մարզի՝ ժողովրդին արդեն հայտնի դարձած «Վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում։ Կեսօրին Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում ճանապարհաշինարարների թերի աշխատանքի արդյունքում կրկին երկաթե արգելապատնեշներին են բախվել առանձին-առանձին Mercedes մակնիշի 43 RV 444 համարանիշի և Volkswagen մակնիշի 36 ԼD 720 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն վարորդները ամենավերջին խոսքերով էին հիշում պատկան մարմիններին՝ ասելով. «Հիշում ենք Սասնա Դավթի էպոսը, երբ Դավթին ասում էին՝ երկնքի աստղերին հաշիվ կա, Մըսրա զորքին հաշիվ չկա»՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս հատվածում այնքան վթարներ են տեղի ունեցել, որ մարդիկ հաշիվը մոռացել են, ու վթարների մեծ մասը ճանապարհի թերի կառուցումն է։

Չգիտես ինչու, պատասխանատուները, ասես, «կորոնավիրուսի նման դարձել են անհաղթահարելի, չեն կարողանում խնդիրը լուծեն, իսկ եթե ցանկություն ունենան, կլուծե»։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը