Կարծիք

23.04.2020 17:33


Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է լռել

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է լռել

Ամեն պատեհ և անպատեհ առիթներով լայվ մտնող վարչապետը շարունակում է լռել: Եվ սա անում է այն ժամանակ, երբ Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը անցել են արցախյան խնդրի լուծման փուլային տարբերակին։

Այն մարդը, ով տարբեր ամբիոններից հայտարարում էր` խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովրդի համար։ Ով հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, հիմա որևէ արձագանք չի տալիս Լավրովի հայտարարությանը։

Այս լռությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ օրվա իշխանությունները կկարողանան տարատեսակ թեմաներով և խնդիրներով շեղել մարդկանց ուշադրությունը։

Որպես օրինակ`
Վարչապետը հայտարարեց, որ պարտադիր կարգով պետք է վճարել կոմունալները, քանի որ մեզ վերջնաժամկետ են ներկայացրել, և եթե ՀՀ հպարտ քաղաքացին չվճարի, ապա նրա լույսը և գազը կանջատեն։
Երկրում տիրող այս ճգնաժամային վիճակում, երբ քաղաքացիների բավականին զգալի հատված ունի օրվա հացի խնդիր, հիմա նաև պետք է մտածի, թե որտեղից կոմունալների համար գումար հայթայթի։ Վստահ եմ, որ այդ քաղաքացիների համար վերջին տեղում է գտնվում Լավրովի հայտարարությունը։

Հ.Գ. Բայց նկատի ունեցեք, որ ոչ բոլորին կարող եք շեղել։ Մենք հասարակության այն հատվածն ենք, որ սպասում է այդ հարցերի պատասխաններին։

Սարգիս Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը