Շատերն ուշադրություն դարձրեցին այն իրողությանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին, այսպես ասենք՝ աղմկահարույց հայտարարություններին: Պարզ ասած՝ Փաշինյանը լռեց: Ու շարունակում է լռել:
Ավա՜ղ, սա այն լռությունը չէ, որի մասին ասում են, թե՝ ոսկի է: Թերևս արժե պարզել. միգուցե սա այն լռությո՞ւնն է, որի մասին ասում են, թե՝ համաձայնության նշան է: Բայց ինչպե՞ս պարզես, երբ երկրիս իմպուլսիվ, նաև՝ խոսելու սիրահար վարչապետը լռում ու լռում է: Նա ընդամենն ասաց, որ նախկինում արտահայտվել է այդ թեմայով ու ավելացնելու բան չունի, բայց դա համարժեք արձագանք չէ։
Ճիշտ է, ինչ-որ տեղ կարելի է ասել, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն արձագանքել է Լավրովին: Բայց, եթե դա արձագանք էր, ապա հիմա խորը աշուն է: Եթե նույնիսկ մեծ վերապահումով դա արձագանք էլ համարենք, միևնույն է, Լավրովը միայն Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ու բանակցությունների սեղանին «փուլային» նախագիծ լինելու մասին չէ, որ խոսել է: Կարելի է հիշեցնել, օրինակ, ռուսական գազի գնի հարցը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ եղած վերաբերմունքի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարի դիտարկումները: Մի՞թե այդ մասով ՀՀ իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, ոչինչ չունի ասելու: Երևի չունի՞:
Նիկոլ Փաշինյանի շարունակական լռությունը հատուկ ուշադրության է արժանանում նաև այն պարզ պատճառով, որ նա, սովորաբար, սիրում է առիթ-անառիթ ֆեյսբուքյան «ուղիղ միացումներով» անդրադառնալ երկրի ներքին անցուդարձին, հատկապես իրեն ու իր «քայլաթիմին» վերաբերող նույնիսկ ոչ այնքան էական հարցերին: Ակտիվ գրառումներ է անում, անգամ ֆեյսբուքյան ինչ-ինչ գրառումների կամ մեկնաբանությունների արձագանքելու համար է ժամանակ գտնում:
Ավելին, նա ոչ թե պարզապես արձագանքում է, այլ տեղով «շանթ ու որոտ» է դառնում, առնվազն մի կես ժամ ճառում է, բոցաշունչ ելույթներ է ունենում, առանձնապես չնեղվելով արտահայտությունների ու բառերի ընտրության հարցում: «Վնգստացող դատավորներ», «շնաբարո դուրսպրծուկներ» և այլն, և այլն:
Այսինքն, մի այլ կարգի «առյուծ է կտրում», երբ խոսքը կամ հարցը վերաբերում է ներքին որևէ իրադարձության կամ, այսպես ասենք՝ փաշինյանական իշխանության որևէ քննադատության:
Իսկ այս դեպքում, երբ իսկապես էլ արժեր շատ արագ, հստակ ու ինչպես հարկն է արձագանքել, արդեն մի երկու օր է՝ ձայն-ծպտուն չկա՝ «Ниже травы, тише воды!»...
Պարոդիայի կարգով «մոդելավորելով» այդ «մեծ լռությունը»՝ կարելի է ամենատարբեր ենթադրություններն անել: Օրինակ, միգուցե Նիկոլ Փաշինյանը լռում է, որովհետև հիասթափված է Լավրովից, որը բացահայտել է մանրամասններ, որոնք ոչ մի պարագայում, կարծես, չպիտի բացահայտեր (փուլայինի շուրջ գործնականում բանակցելու հարցը): Մանավանդ, մի դեպքում, երբ Հայաստանի վարչապետն ավելի վաղ հավատացնում էր, թե բանակցությունների սեղանին ոչ մի նախագիծ էլ չկա: Համաձայնեք, անախորժ ու անդուր վիճակ է: Ռուսերենում նման վիճակները բնութագրում են «подложить свинью» թևավոր ֆրազով: Հայերեն ավելի պարզ են արտահայտվում, գրական տարբերակով՝ «ոտքի տակ օճառ դնել», իսկ Փաշինյանի սիրած փողոցային բառապաշարով ուղղակի ասում են՝ «քաշել»:
«Մոդելավորման» տարբերակով գալիս է անխուսափելի մեկ այլ հարց՝ ինչո՞ւ Սերգեյ Լավրովն այդպես վարվեց:
Ի դեպ, միգուցե Լավրովն առհասարակ, ցանկանում էր տապալե՞լ կամ կանխե՞լ ինչ-ինչ զարգացումներ: Սա, գիտեմ, շատերի չսիրած «դավադրապաշտական տեսությունների» շարքից է (դա էլ է, գիտեք, հետաքրքիր տրաֆարետ. երբ ուզում են լռեցնել, միանգամից վրա են բերում, թե՝ «դավադրապաշտական տեսութո՜ւն» է, կարելի է կարծել, թե դա ինչ-որ վարակիչ հիվանդություն է, ասենք՝ կորոնավիրուս կամ համաշխարհային պատմության մեջ դավադրություններ չեն եղել, առհասարակ):
Չէ, բայց մյուս կողմից, ինչո՞ւ չդիտարկենք հետևյալ իրավիճակը. Լավրովը, նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ԱԳ նախարար, իհարկե շատ լավ տեղյակ է, թե Հայաստանում հասարակության հետաքրքրված ու ակտիվ մասը և քաղաքական շրջանակներն ինչպիսի վերաբերունք ունեն այդ չարաբաստիկ «փուլային» տարբերակին: Այսինքն, եթե իսկապես էլ «փուլայինն» է բանակցային սեղանին, ապա որպես միջնորդ, եթե իսկապես ուզում ես, որ բանը հասնի պայմանավորվածության, տրամաբանական է լռելը և «մշուշ թողնելը»:
Մինչդեռ, Ռուսաստանի ԱԳ նախարարը ուղիղ խոսքով ու շատ պարզ բացում է խաղաքարտերը՝ «քննարկվում է փուլային տարբերակը»: Դա, ըստ էության, կարելի է վերծանել նաև այսպես. «Բռածյա արմյանէ, լսեցի՞ք, փու-լա-յին... Լավ է, որ լսեցիք: Դե, տեսեք, թե ինչ եք անում»:
Առանց այդօրինակ շրջախոսությունների, նման բացահայտումը կարող է իր տակ ունենալ հաշվարկ, որ Հայաստանի գործող իշխանությունը դրանից հետո ստիպված կլինի հրապարակավ հերքել, իսկ ոչ հրապարակավ՝ մերժել քննարկման դրված նախագիծը: Շատ պարզ պատճառով՝ Արցախի հարցում որևէ ռեալ զիջում ենթադրող որևէ պայմանավորվածություն Հայաստանի ցանկացած իշխանության համար նշանակում է քաղաքական մահ, առնվազն՝ հրաժարական: Լևոն Տեր-պետրոսյանին հարցրեք, կասի: Չնայած, եթե նա էլ իր քաղաքական սանի օրինակով լռի, պատմությունն արդեն դա ասել է:
«Մեծ լռության» մոդելավորումը

Արմեն Հակոբյան