Իր սև գործը արել է, ձեռքերը լվացել` մի կողմ կանգնել
Երկու օր է` լրատվամիջոցները (դե, էն 99 տոկոսը, էլի, որ Նիկոլի ասելով` ֆինանսավորվել և շարունակում են «գյուռ-գյուռ» ֆինանսավորվել «նախորդ իշխանությունների» կողմից, չնայած ֆինանսավորման աղբյուրներն, ինչքան հասկանում եմ, ցամաքել են), ՖԲ օգտատերերը, քաղաքական, քաղաքագիտական շրջանակները անհանգիստ «բզզում» են։ Պահանջում են, որ Փաշինյանն անմիջապես լայվ մտնի և հաստատի կամ հերքի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը Արցախյան հակամարտության «փուլային կարգավորման» շուրջ արդեն մի տարի ընթացող բանակցությունների վերաբերյալ, Փաշինյանը դեմքի մկանը չի շարժում։ Կարծես ո՛չ տեսել է, ո՛չ լսել։
Տղամարդ է, խոսքի տերն է. ասե՞լ է, որ էդ գործում ինքը չկա` հարց լուծող չի, ուրեմն, չկա` սպանե՛ս էլ, թախտի տակից դուրս չի գա... Ինքը իր սև գործը արել է` անհոդաբաշխ, հաճախ իրարամերժ հայտարարություններով, «կիրթ» Ալիևի հետ վերելակային և այլ «սիլիբիլիներով», Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրելով` մեր բանակցային դիրքերը պլինտուսից ցածր մակարդակի է հասցրել, զրոյացրել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, ձեռքերը լվացել, մի կողմ կանգնել։
Հետևանքների տակից թո՛ղ ուրիշները դուրս գան. քաղաքական հակառակորդների գլխի՞ն սարքի, հպարտ քաղաքացու գլո՞ւխը հարթուկի «քսան տարվա թալանածը» կոպեկ-կոպեկ հետ բերելու հեքիաթներով, թե՞ մտածի Ղարաբաղի հարցի մասին...
Իր սև գործը արել է, ձեռքերը լվացել` մի կողմ կանգնել
Երկու օր է` լրատվամիջոցները (դե, էն 99 տոկոսը, էլի, որ Նիկոլի ասելով` ֆինանսավորվել և շարունակում են «գյուռ-գյուռ» ֆինանսավորվել «նախորդ իշխանությունների» կողմից, չնայած ֆինանսավորման աղբյուրներն, ինչքան հասկանում եմ, ցամաքել են), ՖԲ օգտատերերը, քաղաքական, քաղաքագիտական շրջանակները անհանգիստ «բզզում» են։ Պահանջում են, որ Փաշինյանն անմիջապես լայվ մտնի և հաստատի կամ հերքի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը Արցախյան հակամարտության «փուլային կարգավորման» շուրջ արդեն մի տարի ընթացող բանակցությունների վերաբերյալ, Փաշինյանը դեմքի մկանը չի շարժում։ Կարծես ո՛չ տեսել է, ո՛չ լսել։
Տղամարդ է, խոսքի տերն է. ասե՞լ է, որ էդ գործում ինքը չկա` հարց լուծող չի, ուրեմն, չկա` սպանե՛ս էլ, թախտի տակից դուրս չի գա...
Ինքը իր սև գործը արել է` անհոդաբաշխ, հաճախ իրարամերժ հայտարարություններով, «կիրթ» Ալիևի հետ վերելակային և այլ «սիլիբիլիներով», Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրելով` մեր բանակցային դիրքերը պլինտուսից ցածր մակարդակի է հասցրել, զրոյացրել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, ձեռքերը լվացել, մի կողմ կանգնել։
Հետևանքների տակից թո՛ղ ուրիշները դուրս գան. քաղաքական հակառակորդների գլխի՞ն սարքի, հպարտ քաղաքացու գլո՞ւխը հարթուկի «քսան տարվա թալանածը» կոպեկ-կոպեկ հետ բերելու հեքիաթներով, թե՞ մտածի Ղարաբաղի հարցի մասին...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից