Դանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Արթիկում
Երեկ` ապրիլի 22-ին, հերթական դիմակավորված ավազակային հարձակումն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Ա-ն իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենան տան դիմաց կայանելիս է եղել։
Երբ հետևի նստատեղից պայուսակը վերցրել է ու շրջվելով՝ այդ պահին իրեն են մոտեցել դիմակավոված 2 անձ ու դանակի սպառնալիքով հափշտակել պարանոցի ոսկյա շղթաներն ու թևնոցը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավոված անձինք իրենց սև գործն ավարտելուց հետո դիմել են փախուստի, սակայն այդ ընթացքում վնասել են նաև Արմեն Ա-ի ձախ ձեռքը։

Վերջինս կրել է մոտ 1 մլն դրամի վնաս։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ Shamshyan.com-ում: