Լրահոս

23.04.2020 14:04


Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն-1» համատիրության իրավաբանը BMW-ով բախվել է քարերին. կան վիրավորներ

Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն-1» համատիրության իրավաբանը BMW-ով բախվել է քարերին. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Արման Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 23 ՍՕ 303 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 300-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գրիգորյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 33-ամյա Տիգրան Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գրիգորյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն-1» համատիրությունում՝ որպես իրավաբան:

Մանրամանսերը՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը