Լրահոս

23.04.2020 14:00


Երևան-Եղվարդ ճանապարհին ոստիկանի են վրաերթի ենթարկել

Երևան-Եղվարդ ճանապարհին ոստիկանի են վրաերթի ենթարկել
Ապրիլի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Զովունի-Դավիթաշեն անշարժ հենակետում ծառայություն իրականացնողին։

Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության ծառայողը հիվանդանոցից դուրս է գրվել նույն օրը` հետազոտությունից հետո։

Դեպքի առթիվ կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը