Օրեր անց 2 անչափահաս երեխայիս հետ հայտնվելու եմ դրսում, կառավարությունը դռնեդուռ է շպրտում, չեմ պատկերացնում՝ այս ապրումներով տղաս ոնց է ծառայելու բանակում. քաղաքացի (տեսանյութ)
35-ամյա Նունեի 3 երեխաները դպրոցում բարձր առաջադիմություն ունեն: Առաջնեկն արդեն չափահաս է, շուտով զորակոչվելու է բանակ: Սակայն մինչ ծառայության անցնելը՝ Վաչեն որոշել է՝ նախ կընդունվի ԲՈւՀ՝ բանասիրության ֆակուլտետ, այնուհետև կմեկնի հայրենիքի առջև պարտքը կատարելու: 18 ամյա երիտասարդը դեռ անչափահաս տարիքից մոր հետ կիսում է ընտանիքի հոգսը:Աշխատում էր մինչև կեսգիշեր, երբեմն հետ էր մնում դասերից:
«Տղաս արդեն չափահաս է, ենթակա է բանակում ծառայության, չեմ պատկերացնում այս ապրումներով ոնց է ծառայելու Հայաստանի Հանրապետությանը: Ցանկացած մարդու հոգեկան աշխարհը պետք է հանգիստ լինի, որ իմանա իր ընտանիքը գոնե չնչին պայմաններում կարողանում է ապրել»,-ասաց Նունե Խաչատրյանը:
Այսօր ընտանիքը կանգնած է ֆինանսական խնդիրների առաջ: Ամսվա վերջին պետք է ազատեն այն բնակարանը, որտեղ այժմ ապրում են: Տան տերն ասել է՝ կա՛մ վճարեք, կա՛մ թող ուրիշը վճարի: Անցյալ տարի ընտանեկան նպաստ էին ստանում, սակայն երբ Վաչեն դարձավ գրանցված աշխատող, զրկվեցին նպաստից: Կառավարությունն էլ բռնագանձման պահանջով դիմեց դատարան․ ստացած ամբողջ գումարը ընտանիքը պիտի հետ վերադարձնի:
«Փոփոխություն չկա ո՛չ նախկինների, ո՛չ էլ ներկա իշխանության միջև: Նախկինների ժամանակ էլ էի վարձով ապրում, հիմա էլ: Ոնց ապրել եմ, այդպես էլ շարունակում եմ: Բարելավում ասվածը չեմ տեսնում: 5000 կամ 1500 դրամով թոշակ են բարձրացնում, վարչապետին աստվածացնում են, իմ համար ոչինչ չի փոխվել»,- ասաց Նունե Խաչատրյանը:
Ընտանիքի մայրը նախկինում, նախքան կորոնավիրուսի բռնկումը, խնդրանքով դիմել էր Կառավարություն՝ կոմունալ վճարների համար, իր խոսքով՝ հավաստիացրել էին, որ անհրաժեշտ 25 հազար դրամը կհատկացնեն, սակայն մինչև օրս լուր չկա:
Վաչեն էլ կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կառավարության սոցիալական աջակցության ծրագրից է օգտվել: Ստացած գումարը մինչև օրս խնայողաբար ծախսում են ուտելիք գնելու համար: Մայրը՝ Նունեն 2 անգամ դիմել է աջակցության ծրագրին, սակայն ոչ մի պատասխան։ Եվ սա այն դեպքում, երբ Նունեն իր խնամքին 2 անչափահաս երեխա ունի:
«Այսօրվա իմ միակ խնդիրն այն է, որ օրեր անց 2 անչափահաս երեխայիս հետ հայտնվելու եմ դրսում, ու կառավարությանը բազմաթիվ անգամ դիմել եմ, դռնեդուռ են շպրտում»,- ասաց Նունե Խաչատրյանը:
Ընտանիքի հայրը կալանավայրում է: Կնոջ խոսքով՝ առողջական լուրջ խնդիրներ ունի: Բազմիցս դիմել են պատկան մարմիններին, որ բուժհաստատություն տեղափոխեն, բայց՝ ապարդյուն:
«Իրենց անտարբերության հետևանքով ամուսինս գամվել է սայլակին, ոչ մի բուժում չի ստացել, տեղային անզգայացում են արել միայն: Մեր խոսքը անտեսում են, ոտնահարում են, կառավարությանը լսելի չէ»,-ասաց Նունեն:
Նրան առաջարկել են օգտվել մարզային ծրագրից՝ բնակություն հաստատել Երևանից 30 կմ հեռու որևէ բնակավայրում, ինչից նա հրաժարվել է: Ասում է՝ իր երեխաները դպրոցում բարձր առաջադիմություն ունեն, իսկ մարզում կրթական համակարգը նրան այնքան էլ չի գոհացնում:
Օրեր անց 2 անչափահաս երեխայիս հետ հայտնվելու եմ դրսում, կառավարությունը դռնեդուռ է շպրտում, չեմ պատկերացնում՝ այս ապրումներով տղաս ոնց է ծառայելու բանակում. քաղաքացի (տեսանյութ)
35-ամյա Նունեի 3 երեխաները դպրոցում բարձր առաջադիմություն ունեն: Առաջնեկն արդեն չափահաս է, շուտով զորակոչվելու է բանակ: Սակայն մինչ ծառայության անցնելը՝ Վաչեն որոշել է՝ նախ կընդունվի ԲՈւՀ՝ բանասիրության ֆակուլտետ, այնուհետև կմեկնի հայրենիքի առջև պարտքը կատարելու: 18 ամյա երիտասարդը դեռ անչափահաս տարիքից մոր հետ կիսում է ընտանիքի հոգսը: Աշխատում էր մինչև կեսգիշեր, երբեմն հետ էր մնում դասերից:
«Տղաս արդեն չափահաս է, ենթակա է բանակում ծառայության, չեմ պատկերացնում այս ապրումներով ոնց է ծառայելու Հայաստանի Հանրապետությանը: Ցանկացած մարդու հոգեկան աշխարհը պետք է հանգիստ լինի, որ իմանա իր ընտանիքը գոնե չնչին պայմաններում կարողանում է ապրել»,-ասաց Նունե Խաչատրյանը:
Այսօր ընտանիքը կանգնած է ֆինանսական խնդիրների առաջ: Ամսվա վերջին պետք է ազատեն այն բնակարանը, որտեղ այժմ ապրում են: Տան տերն ասել է՝ կա՛մ վճարեք, կա՛մ թող ուրիշը վճարի: Անցյալ տարի ընտանեկան նպաստ էին ստանում, սակայն երբ Վաչեն դարձավ գրանցված աշխատող, զրկվեցին նպաստից: Կառավարությունն էլ բռնագանձման պահանջով դիմեց դատարան․ ստացած ամբողջ գումարը ընտանիքը պիտի հետ վերադարձնի:
«Փոփոխություն չկա ո՛չ նախկինների, ո՛չ էլ ներկա իշխանության միջև: Նախկինների ժամանակ էլ էի վարձով ապրում, հիմա էլ: Ոնց ապրել եմ, այդպես էլ շարունակում եմ: Բարելավում ասվածը չեմ տեսնում: 5000 կամ 1500 դրամով թոշակ են բարձրացնում, վարչապետին աստվածացնում են, իմ համար ոչինչ չի փոխվել»,- ասաց Նունե Խաչատրյանը:
Ընտանիքի մայրը նախկինում, նախքան կորոնավիրուսի բռնկումը, խնդրանքով դիմել էր Կառավարություն՝ կոմունալ վճարների համար, իր խոսքով՝ հավաստիացրել էին, որ անհրաժեշտ 25 հազար դրամը կհատկացնեն, սակայն մինչև օրս լուր չկա:
Վաչեն էլ կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կառավարության սոցիալական աջակցության ծրագրից է օգտվել: Ստացած գումարը մինչև օրս խնայողաբար ծախսում են ուտելիք գնելու համար: Մայրը՝ Նունեն 2 անգամ դիմել է աջակցության ծրագրին, սակայն ոչ մի պատասխան։ Եվ սա այն դեպքում, երբ Նունեն իր խնամքին 2 անչափահաս երեխա ունի:
«Այսօրվա իմ միակ խնդիրն այն է, որ օրեր անց 2 անչափահաս երեխայիս հետ հայտնվելու եմ դրսում, ու կառավարությանը բազմաթիվ անգամ դիմել եմ, դռնեդուռ են շպրտում»,- ասաց Նունե Խաչատրյանը:
Ընտանիքի հայրը կալանավայրում է: Կնոջ խոսքով՝ առողջական լուրջ խնդիրներ ունի: Բազմիցս դիմել են պատկան մարմիններին, որ բուժհաստատություն տեղափոխեն, բայց՝ ապարդյուն:
«Իրենց անտարբերության հետևանքով ամուսինս գամվել է սայլակին, ոչ մի բուժում չի ստացել, տեղային անզգայացում են արել միայն: Մեր խոսքը անտեսում են, ոտնահարում են, կառավարությանը լսելի չէ»,-ասաց Նունեն:
Նրան առաջարկել են օգտվել մարզային ծրագրից՝ բնակություն հաստատել Երևանից 30 կմ հեռու որևէ բնակավայրում, ինչից նա հրաժարվել է: Ասում է՝ իր երեխաները դպրոցում բարձր առաջադիմություն ունեն, իսկ մարզում կրթական համակարգը նրան այնքան էլ չի գոհացնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուրը՝ tert.am