Կարծիք

23.04.2020 11:52


Հերթական հակաօրինական, հակասահմանադրական քայլը

Հերթական հակաօրինական, հակասահմանադրական քայլը

Բանկային գաղտնիքի մասին իմքայլական սադիստները նոր օրենքի նախագիծ են հրապարակել, որ այսուհետեւ մեր բանկային տվյալները կարող է ձեռք բերել առանց դատարանի որոշմամբ։

Այս փոփոխությամբ բանկերը պարտավորվում են իրենց հաճախորդների մասին ՊԵԿ-ին տրամադրել բանկային գաղտնիք համարվող տեղեկություն «հարկային մարմնի իրավասության շրջանակում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան»:

Նախագիծը՝ e-draft-ում։ https://www.e-draft.am/projects/2433/about

Հ.Գ. Թույլ տվեք մի բանկային բաց դաս տալ իմ քայլական սադիստիկներին։

Բանկային գաղտնիքը, մի շարք երկրներում առկա իրավական սկզբունք է, համաձայն որի բանկերը եւ այլ վարկային կազմակերպությունները պարտավոր են գաղտնի պահել իրենց հաճախորդների հաշիվների եւ դրանցով իրականացվող գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնց հրապարակումը կարող է խախտել հաճախորդների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Հաճախորդների սպասարկման ընթացքում բանկերը ստանում են տեղեկություններ իրենց հաճախորդների, նրանց ֆինանսական վիճակի եւ ֆինանսական վիճակի փոփոխության վերաբերյալ, ինչի հրապարակումը կարող է վնաս պատճառել հաճախորդներին։

Թե ինչ է կլինի, երբ Հայաստանը ընդունի «Բանկային գաղտնիքի մասին»՝ «Հոդված 13. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը հարկային մարմիններին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը. երկրի կայուն զարգացող ոլորտներից մեկում առաջանալու է տոտալ անվստահություն, բանկերը կորցնելու են ի պահ տրվող ազատ դրամական միջոցների զգալի քանակ ներգրավելու հնարավորություն, եղածները դուրս են բերվելու առկա հաշիվներից՝ նկատվելու է կապիտալի արտահոսք, բանկերը դադարելու են կատարել տնտեսության համար կենսական ֆունկցիա՝ ֆինանսական կապիտալի հավաքագրում եւ բաշխում, բանկերը կանգնելու են ֆինանսական կապիտալի պակասուրդի խնդրի առաջ, հետեւանքները զգալու են ՀՀ քաղաքացիները։ Ուժգին հարված կհասցնի ոչ միայն տնտեսությանը, այլեւ՝ մեր միջազգային վարկանիշին:

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը