Լրահոս

23.04.2020 10:14


Ինչու Գեղարքունիքում թեստավորում չի արվել. բժշկուհին ահազանգում է․ «Ժողովուրդ»

Ինչու Գեղարքունիքում թեստավորում չի արվել. բժշկուհին ահազանգում է․ «Ժողովուրդ»

«Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող և վարակված բժիշկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզում վաղուց է եղել կորոնավարակը, ուղղակի ցուցում չի եղել թեստավորում անելու: Եվ ինքը ոչ թե առաջին վարակակիրն է, այլ առաջին թեստավորվածը: Եվ պնդեց, որ վարակվել է իր պացիենտներից, այլ ոչ թե ինքն է վարակակիր եղել և վարակել:

Ինչո՞ւ ջերմող, թոքաբորբով մարդիկ չեն թեստավորվել. հետաքրքրվեցինք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից: «Մինչև առաջին պատիցիենտի դրական պատախանը, մենք գանգատներ ունեցող ավելի քան 40 հոգու թեստավորել ենք, դա եղել է շարունակական պրոցես։ Չի եղել որևէ մարդ, ով ախտանշան ունենա և չթեստավորվի, միշտ էլ բավարար քանակի թեստեր եղել են և ըստ բժշկական ցուցումների՝ կատարվել են թեստավորումներ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց մարզպետը:

Սակայն բժիշկը շարունակում է պնդել, որ իր հետ նույն սենյակում աշխատած, իսկ տանը նույն սենյակում քնող մարդիկ վարակակիր չեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը