Կարծիք

23.04.2020 09:01


Նիկոլը շարունակում է մտածել, որ բոլորին և ամեն ինչ կարելի է շրջապատել ստերով ու կառավարել ստերի միջոցով

Նիկոլը շարունակում է մտածել, որ բոլորին և ամեն ինչ կարելի է շրջապատել ստերով ու կառավարել ստերի միջոցով

Նիկոլը շարունակում է մտածել, որ բոլորին և ամեն ինչ կարելի է շրջապատել ստերով ու կառավարել ստերի միջոցով։ Ներքին լսարանին ստի միջոցով կառավարել քիչ թե շատ հաջողվում է, որովհետև մեր քաղաքացիների մի մասը հետևողական չէ ստերը բացահայտելու գործում, իսկ հասարակության պատասխանատու և հետևողական հատվածը միանգամից պիտակավորվում է որպես հակապետական։ Այդ պատճառով էլ տևական ժամանակ է, որ ստերով իշխանությունը զավթած և այսօր ստերով իշխանությունը պահող անձին թվում է, որ նույն գործելաոճը կենսունակ է նաև արտաքին քաղաքականությունում։

Պարզվեց, որ Նիկոլի «աշխարհացունց վերելակային դիվանագիտությունը» և անգերազանցելի ստերը «ցնցեցին» միայն իրեն։

Բայց, ես ավելի քան համոզված եմ, որ սա նոր հանգամանք չէ։ Ակնհայտ է, որ այս հարցը և շատ այլ հարցեր Նիկոլի խնդրանքներով չեն բարձրաձայնվել։ Իսկ Լավրովի հայտարարությունից կարող ենք եզրակացնել, որ Նիկոլին տրված բոլոր հնարավոր ժամկետները սպառվել են։

Իսկ, ընդհանուր առմամբ, դե գիտեք. «որ հայ-ռուսական հարաբերությունները պատմական ամենաբարձր մակարդակի են»։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը