Էդ մակրո-մինի հեղափոխություններով առաջ գնալը ոչ մի պրոդուկտիվ արդյունք չի տալու
Ալիևը Մյունխենում հստակ ասաց՝ փուլային տարբերակ, Փաշինյանը չհակադարձեց, չհերքեց։ Լավրովը ասում է՝ փուլային տարբերակ, Փաշինյանը չի հերքում։ Ակնհայտ է, որ էդ մակրո-մինի հեղափոխություններով առաջ գնալը ոչ մի պրոդուկտիվ արդյունք չի տալու։
Երբ համանախագահները հայտարարում են, որ կորոնավիրուսի պանդեմիան պետք է ամրացնի հրադադարի ռեժիմն, ու մենք ադրբեջանական անօդաչու սարք ենք խոցում նույն օրը, դա նշանակում է, որ ցանկացած պրոգրես, ցանկացած առաջընթաց ցանկացած պահի փոզմիշ կարա լինի Ադրբեջանի պատճառով․ չկան երաշխիքներ, չկան պատժիչ մեխանիզմներ։
Հետևաբար հայկական կողմի համար միակ ընդունելի տարբերակը փաթեթայինն է՝ ամեն ինչ ու միանգամից որոշել, եթե չէ, ապա ոչինչ որոշված չի պրինցիպով։ Դա մեզ տալիս է հնարավորություն անվերջ ձգել բանակցությունները, քանի որ իհարկե բոլոր դրույթները միանգամից համաձայնեցնել անհնար է։
Ադրբեջանին պետք է փուլային տարբերակը՝ շնից մազ պոկելու պրինցիպով, նույնիսկ փոքրիկ առաջընթացը իրենց հանրությանը կներկայացվի որպես մեծ հաղթանակ՝ հօգուտ իրենց։ Նույնիսկ լրագրողների փոխայցը կարողացան մատուցել էդպես։
Հետևաբար այդ ծուղակից պետք է հնարավորինս արագ դուրս գալ, չկա փուլային տարբերակ մեր համար։ Կա՛մ միանգամից բավարարվում են մեր պահանջները, կա՛մ իմիտացիա ենք անում, որ բանակցում ենք ևս 25 տարի։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից