Լրահոս

22.04.2020 15:50


Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է ՀՀ դրոշի գույներով՝ ի նշան համավարակի դեմ պայքարի

Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է ՀՀ դրոշի գույներով՝ ի նշան համավարակի դեմ պայքարի

Թբիլիսիի հեռուստաաշտարակը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ներկվել է ՀՀ պետական դրոշի գույներով։

«Արմենպրես»-
ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Թբիլիսիի իմ գործընկեր, փոխքաղաքապետ Սոֆիո Խունտսարիան տեղեկացրեց, որ Թբիլիսիի հեռուստաաշտարակը այս օրերին ներկվել է Հայաստանի պետական դրոշի գույներով»,- գրել է Երևանի փոխքաղաքապետը ։

Նա գրառման մեջ մեջբերել է նաև Սոֆիո Խունտսարիայի խոսքերը․ «Այս պայքարում մենք ձեզ հետ ենք։ Միասին կհաղթահարենք համաճարակը»։

Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի փոխքաղաքապետին և նույնպես գոտեպնդող խոսքեր ասել․«Միասին մենք ուժեղ ենք, ամեն ինչ լա՛վ կլինի»։

Այս խորագրի վերջին նյութերը