Հիշո՞ւմ եք՝ կգա՜մ, հրապարակում կհարցնե՜մ, ինչպես կասեք, էդպես կանեմ... Հարցրե՞լ է, տեղյա՞կ եք բանակցություններից
Վարակի պայմաններում արդարադատությունը մահակի վերածելուց զատ հայ ազգի թիկունքում դավում է հայ արյամբ ձեռք բերված պետականությանն՝ Արցախին։
Հիշո՞ւմ եք՝ կգա՜մ, հրապարակում կհարցնե՜մ, ինչպես կասեք, էդպես կանեմ ... Հարցրե՞լ է, տեղյա՞կ եք բանակցություններից, ինչո՞ւ պետք է Լավրովից իմանանք՝ բանակցային սեղանին դրված է Տեր-Պետրոսյանի նախընտրելի, բազմիցս ոչ հայանսպաստ լինելու մեջ հիմնավորված փուլային տարբերակն, այլ ոչ թե թավշյա թափանցիկ վարչապետից։
Նիկոլը ՀՀ միակ ղեկավարն է, ում՝ Արցախի հարցում անխտիր բոլոր հայտարարությունները եղել են իրարամերժ ու հակասական, բավարար է հիշել՝ «չեմ բանակցում, կոնսուլտացիաներ են» տևական ժամանակ հանրությանը մատուցված սուտը։ Վերջապես Նիկոլը հաստատապես իրականացնում է իր՝ «Ես ՀՀ միակ ղեկավարն եմ, ով համարում է՝ Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցիների համար» անհնարին թեզն՝ Ադրբեջանի համար ընդունելի չէ Արցախի պետականությունն, ուստի ՀՀ վարչապետը «դամոկլյան սուր» է՝ կախված Արցախ պետության գլխին։
Մեր պետության ու ժողովրդի առջև այժմ այնքան ծառացած չէ համավարակի, որքան պետականության կորստի վտանգը, նման իրավիճակում քաղաքական բոլոր միավորների ուղղակի պարտականությունն է մի կողմ դնել բոլոր տարաձայնություններն, ակնկալիքները, սին սպասումներն ու հույսերը և մեկտեղվել կարևորագույն օրակարգի՝ Արցախի պաշտպանության շուրջ, որի միակ գործնական ուղին Նիկոլին իշխանությունից հեռացնելու հստակ պահանջի ձևավորումն է։
«Կոնսենսուս -1»-ը՝ միակ բանաձև։
Տեր-Պետրոսյանն այս քաղաքականության համար հեռացվել է, Նիկոլը նրանից ոչնչով առավել չէ։

#Նիկոլը_պետք_է_հեռացվի։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից