Իշխանության և ՀԱԿ-ի մերձեցման երեկոյից հետո հիմա թևակոխել է մնացած պոտենցիալ ուժերին թուլացնելու, և նրանց դեմ միասնական ճակատով պայքարելու փուլը:
Սա անխուսափելի պրոցես է, որը բխում է քաղաքական ներկա զարգացումների կուռ տրամաբանությունից: Արդեն ակհայտ է, որ Ս. Սարգսյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը պայմանավորվել են կիսել քաղաքական դաշտը, ինչը հետագայում կենթադրի նաև երկրի կառավարումը: Ով ինչ պաշտոն կզբաղեցնի, և ինչ կարգավիճակով կլինի, այլևս էական չէ, քանի որ երկիրը կառավարվում է ոչ թե սահմանադրությամբ, այլ «ախպերության» օրենքներով՝ նրանք էլ պայմանավորվել են ախպերավարի կառավարել: Գոհ կլինի Ս. Սարգսյանի նեղ շրջապատը, Լ. Տեր-Պետրոսյանի հարթակի մի նեղ շրջանակ: Մնացածը կարևոր չեն: Նրանք` շարքերն ու ժողովուրդը պարտավոր են հասկանալ «պետության և հայրենիքի շահը»:
Այս սցենարին կարող են խանգարել նրանք, ովքեր չկան այդ սցենարում: Խոսքը որոշակի ընտրազանգված ու կշիռ ունեցող քաղաքական ուժերի և անհատների մասին է: Թվարկենք` ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ, Վ. Օսկանյան և այլք:
Լ. Տեր-Պետրոսյանի «փառահեղ» մուտքը ազատության հրապարակ մի փոքր ստվերեց Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այնտեղ հացադուլ էր անում: Շատերը առաջին նախագահի Ր. Հովհաննիսյանին չմոտենալու պահը համարեցին փոքրոգություն ու նեղմիտ արարք: Այնինչ, դա «լուրջ և կշռադատված» քաղաքական քայլ էր: Րաֆֆին այլևս Տեր-Պետրոսյանի ոխերիմ թշնամին է: Նա` ով կարող է խոչընդոտել նրա և իշխանության մեղրամիսին:
Տհաճ ճշմարտությունը կարող է բարձրաձայնել նաև Վ. Օսկանյանը: Այդ է պատճառը, որ իշխանական մեդիապատվերը հեղեղված է նրա դեմ նյութերով: Պարզունակ, անփաստ վիրավորանքներ, որոնք կուրորեն կատարում են իշխանական նժդեհականները, ինչպես նաև լևոնական թևը:
Դաշնակցությունը, գոնե հիմա կհասկանա, որ այս պայմաններում նա այլևս տեղ չունի ոչ թե ապագա ԱԺ-ում, այլև քաղաքական դաշտում ևս: Նրանք ոչ մեկին պետք չեն: Մինչ այս պահը, իր ամորֆության պատճառով Դաշնակցությունը առանձնապես չէր խանգարում, բայց միևնույն է իր մեջ պոտենցիալ վտանգ է պարունակում ՀՀԿ-ՀԱԿ «ախպերական» ծրագրին: Այդ իսկ պատճառով, եթե նույնիսկ դաշնակները զենքի վրա երդվեն, որ չեն խանգարի նրանց խրախճանքին, միևնույն է դաշնակցությանը քաղաքականապես արժեզրկելու են մինչև վերջ:
«Բարգավաճ Հայաստանը» այս ցուցակում ամենաազդեցիկն է: Այն ունի լուրջ ընտրազանգված և բարձր վարկանիշով առաջնորդ: Սա ենթադրում է, որ Լևոնասերժական մեղրամիսից հետո ամենածանր հարվածները ուղղվելու են ԲՀԿ-ի ուղղությամբ:
Ի՞նչ կարող է անել այս նոր տանդեմը. ա/ իշխանական և «ընդդիմադիր» մամուլով մեդիաարշավ Ծառուկյանի դեմ, բ/ Ադիբեկյանին շաբաթ երեք անգամ խոսացնեն Ծառուկյանի դեմ գ/ որոշ «անկախ փորձագետներ» աղաղակեն, որ երկրի միակ փրկությունը խոշոր բիզնեսի կուլակաթափությունն է, ինչին, ի դեպ, սպասում են թե Ս. Սարգսյանի, թե Լ. Տեր-Պետրոսյանի շրջապատը, դ/ Դավիթ Շահնազարյանը կարող է էլի քծնել գործող նախագահին ու մեղադրել ԲՀԿ-ին նույնը չանելու մեջ և այլն: Իրականում այսքանով էլ սահմանափակվում է հակաբհկական արշավի ռեսուրսը:
Միևնույն ժամանակ հանուն ճշմարտության պետք է նշենք, որ եթե բոլոր ուղղություններով իշխանությունն ու ընդդիմությունը ակտիվ ու համերաշխ գործեն, ապա որոշակի հաջողության կհասնեն:
Դիմադրելու ռեսուրսը
Բոլոր այն ուժերը, որոնք չեն տեղավորվում Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի պայմանագրի շրջանակներում, ունեն մեկ, բայց անչափ կարևոր աջակցության ռեսուրս՝ ժամանակը: Առավելագույնն առաջիկա երկու ամիսների ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանի գեղամյանացումը և արթուրիկացումը դառնալու է լիակատար ու լայն զանգվածների համար հասանելի: Մյուս կողմից, իշխանությունը շարոնակելու է թուլանալ, քանի որ տնտեսությունը շարունակելու է իր կոլապսը ու վատանալու է ժողովրդի սոցիալական վիճակը:
Այս պայմաններում ազատվելու է ահռելի ընտրազանգված, բառի բուն իմաստով վատ ապրող, ամեն ինչ հասկացած, հիասթափված կրիտիկական զանգված: Դրան տիրանալու համար շատ քիչ բան է պետք. լինել ադեկվատ ստեղծված իրականությանը: Թե՛ Ս. Սարգսյանը, թե՛ Լ. Տեր-Պետրոսյանը գիտեն, որ, օրինակ, Ծառուկյանի վարկանիշն ավելի բարձր է, քան իրենցը: Երկու ամիս հետո, տարբերությունը լինելու է ավելի մեծ, աշնանը` անհամեմատելի: Հենց այդ պարագայում, առանց ցնցումների, առանց արյան, առանց կատակլիզմների հնարավոր կլինի նոր քաղաքական ֆորմատների ձևավորմամբ շատ արագ փոխել մթնոլորտը ու գնալ երկրում իրական բարեփոխումների:
Մնում է միայն նոր ուժն էլ հասցնի իր կազմավորումը, և վերջ։ Կհասցնի նոր ուժը ձևավորվել՝ լավ, չի հասցնի՝ միևնույն է Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանը կհասցնեն քաղաքական ու հանրային լայն կոալիցիա ստեղծել իրենց դեմ ու համատեղ կենթարկվեն դուրսմղման։
Պայքար, պայքար… նրանց դեմ

Արման Սահակյան