Կարծիք

22.04.2020 15:24


Լավրովը ձեզ ընդամենը այկիդո արեց՝ ձեր դեմը դնելով հայ ժողովրդին ստերով կերակրելու անբարո մոլուցքը

Լավրովը ձեզ ընդամենը այկիդո արեց՝ ձեր դեմը դնելով հայ ժողովրդին ստերով կերակրելու անբարո մոլուցքը

Լավրովի հայտարարությունը Գորդյան հանգույց մի սարքեք, որ հերթով, ով չալարի, արժան-անարժան, փորձի այն քանդել։

Իրականում, մեղքը բացառապես ձերն է, քանզի երկու տարի շարունակ վերից վար՝ Նիկոլից մինչեւ քպական վերջին ֆեյք, հյուսել, կապել ու խճճել եք ստերի այն կծիկը, որի ծայրը արդեն ինքներդ եք կորցրել։

Լավրովը ձեզ ընդամենը այկիդո արեց՝ ձեր դեմը դնելով հայ ժողովրդին ստերով կերակրելու անբարո մոլուցքը։

Մակեդոնացու դերում հայ ժողովուրդն է լինելու, որն արդեն 30 տարի է թույլ չի տալիս ոչ մեկին՝ ներսից թե դրսից, իր ազգային արժանապատվության եւ շահերի հաշվին հարց լուծել։

Ուստի դուք, Նիկոլից մինչեւ քպական վերջին ֆեյք, հիմա մտածեք ոչ թե face-saving-ի, այլ exit-strategy-ի մասին։

***

Մեկդ սրանց գլուխը մտցրեք, որ Լավրովը ԱՅԼ պետության ԱԳ նախարար է, այո՝ ռազմավարական դաշնակից պետության, բայց ԱՅԼ։

Դուք էիք պարտավոր հայ ժողովրդի շահերը ամբողջությամբ ներկայացնել ու պաշտպանել։

Դուք էիք պարտավոր մեր ժողովրդին չխաբել։

Դուք էիք պարտավոր իրական դուխ ու խելք ունենալ, որ նման պահերին մեր նման ասեիք՝ ՉԷ (Լուկաշենկոյի ականջը կանչի)։

Нечего на зеркало пенять коли рожа крива.

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը