Էլ սխալվելու իրավունք չունենք, սխալների լիմիտը վաղուց սպառվել է
Երբ երկու տարի առաջ ես փորձում էի բացել իմ որոշ հարազատ, մտերիմ, ծանոթ, բարեկամ, հարևան, ՖԲ-յան ընկերների աչքերը, ներկայացնում էի, թե ինչ է սպասվում, ինչ է տեղի ունենալու, ինչ վիճակ է ստեղծվելու, շատերը լռում էին հարգանքից ելնելով, շատերն ինձ փորձում էին զոմբիական երազանքներով «կերակրել», շատերը վիճում, մի քիչ հատվածն էլ համոզվում կամ սկսում մտածել ու կասկածել:
Հիմա կկարդան ու կհիշեն, կհիշեն ու կհամաձայնվեն, որ ես ճիշտ էի կանխատեսում...
Մինչդեռ ասեմ, որ սրանք նույնիսկ ավելին արեցին ու ավելի բարդակ սարքեցին և ճիշտ կանեն հանգիստ ու առանց ցնցումների հեռանան...
Նախկինները մի բան չէին՝ սկսած խորհրդային տարիներից, ներկաներն էլ ավելի լպիրշ ու բացահայտ, աչքերիդ նայելով ստում են ու ամեն քայլափոխի ոտնահարում օրենքներն ու օրինականությունները... Լկտի ու ինքնավստահ...
Մի բան գիտեմ, որ էլ սխալվելու իրավունք չունենք, սխալների լիմիտը վաղուց սպառվել է՝ այլապես տոտալիտար համակարգ կունենանք կամ էլ պերմանենտ իշխանափոխություններ կլինեն, որի իրավունքը և ռեսուրսները մենք չունենք...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից