Շարունակեք պլեբսին կերակրել պոպուլիզմով, բայց հիշեք՝ պլեբսը հոշոտելու խասյաթ ունի վերջում
Երևանի դատարանում վերջերս քննված մի քաղաքացիական գործով, տեսնելով, որ դատավորը պարզապես անցնում է բոլուր թույլատրելի սահմանները, մի դատավարական փաստաթղթում, որը ներկայացրել եմ այդ դատավորին, գրել եմ, մասնավորապես, որ իմ մոտ համոզմունք է առաջացել, որ նա հովանավորում է մյուս կողմին: Դատավորը , խառնվելով իրար, հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին ու Արա Զոհրաբյանին /փաստաբանների պալատի նախագահ/, որ ինձ ենթարկեն քրեական ու կարգապահական պատասխանատվության: Քննչական մարմինները նյութերն են նախապատրաստում և մերժում քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, հատուկ նշելով, որ փաստաբանը դատարանում հայտնած կարծիքի համար օրենքի ուժով չի կարող ենթարկվել պատասխանատվության, իսկ Արա Զոհրաբյանը, ի դեմս ում հանդես է գալի պալատի խորհուրդը՝ փաստաբան Կարեն Սարդարյանի նախագահությամբ, դե ով կկասկածեր, ինձ մեղավոր է գտնում և հերթական, եթե չեմ սխալվում 15 թե 16-րդ տույժն է տալի՝ նկատողություն ու հետն էլ եսիմինչ դասերի գնալ: Փաստաբանների պալատի և դրա դերակատարների մասին երևի անիմաստ է խոսել, ամենինչ այդ հիմնարկի հետ իմ համար շատ վաղուց պարզ է: Ինչու եմ սա գրում: Չեմ հիասթափվել, պարզապես վաղուց աչքերս բացվել են: Ինչ հեղափոխություն, ինչ բան: Կարևորը Արցախը փուլային հանձնելն է, ժողովրդին ամեն օր խաբելն է և ոչինչ չանելն է, անգամ պարգևավճարի դիմաց: Դատավորների վեթինգ օտարալեզու տերմինը հայերեն թարգմանել եք ու հերիքա, էսա ձեր կադրերով կլցնեք դատարանները՝ հպաաաաաարտ քաղաքացիներով: Սակայն իրական բարեփոխումներ ոչ միայն չեք անում, այլ անգամ պատկերացում չունեք դրա մասին: Կարևորը, որ ձեր արդնախը ժամանակին դատի տա իրեն քննադատողներին և այլն:
Շարունակեք պլեբսին կերակրել պոպուլիզմով, բայց հիշեք, որ պլեբսը հոշոտելու խասյաթ ունի վերջում:
Շարունակեք պլեբսին կերակրել պոպուլիզմով, բայց հիշեք՝ պլեբսը հոշոտելու խասյաթ ունի վերջում
Երևանի դատարանում վերջերս քննված մի քաղաքացիական գործով, տեսնելով, որ դատավորը պարզապես անցնում է բոլուր թույլատրելի սահմանները, մի դատավարական փաստաթղթում, որը ներկայացրել եմ այդ դատավորին, գրել եմ, մասնավորապես, որ իմ մոտ համոզմունք է առաջացել, որ նա հովանավորում է մյուս կողմին: Դատավորը , խառնվելով իրար, հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին ու Արա Զոհրաբյանին /փաստաբանների պալատի նախագահ/, որ ինձ ենթարկեն քրեական ու կարգապահական պատասխանատվության: Քննչական մարմինները նյութերն են նախապատրաստում և մերժում քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, հատուկ նշելով, որ փաստաբանը դատարանում հայտնած կարծիքի համար օրենքի ուժով չի կարող ենթարկվել պատասխանատվության, իսկ Արա Զոհրաբյանը, ի դեմս ում հանդես է գալի պալատի խորհուրդը՝ փաստաբան Կարեն Սարդարյանի նախագահությամբ, դե ով կկասկածեր, ինձ մեղավոր է գտնում և հերթական, եթե չեմ սխալվում 15 թե 16-րդ տույժն է տալի՝ նկատողություն ու հետն էլ եսիմինչ դասերի գնալ:
Փաստաբանների պալատի և դրա դերակատարների մասին երևի անիմաստ է խոսել, ամենինչ այդ հիմնարկի հետ իմ համար շատ վաղուց պարզ է:
Ինչու եմ սա գրում:
Չեմ հիասթափվել, պարզապես վաղուց աչքերս բացվել են: Ինչ հեղափոխություն, ինչ բան: Կարևորը Արցախը փուլային հանձնելն է, ժողովրդին ամեն օր խաբելն է և ոչինչ չանելն է, անգամ պարգևավճարի դիմաց: Դատավորների վեթինգ օտարալեզու տերմինը հայերեն թարգմանել եք ու հերիքա, էսա ձեր կադրերով կլցնեք դատարանները՝ հպաաաաաարտ քաղաքացիներով: Սակայն իրական բարեփոխումներ ոչ միայն չեք անում, այլ անգամ պատկերացում չունեք դրա մասին: Կարևորը, որ ձեր արդնախը ժամանակին դատի տա իրեն քննադատողներին և այլն:
Շարունակեք պլեբսին կերակրել պոպուլիզմով, բայց հիշեք, որ պլեբսը հոշոտելու խասյաթ ունի վերջում:
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից