Այս հոդվածը իրենից ներկայացնում է որոշակի խորհուրդ-դիմում բոլոր «լևոնականներին»:Կարդացեք և դարձի եկեք այդ աղանդից:
Շատերի մոտ, հավանաբար, տպավորություն ստեղծվեց, որ վերնագրի մեջ թյուրիմացաբար ազգանունների հետ կապված սխալմունք է տեղի ունեցել: Շտապեմ ձեզ տեղեկացնել, որ ոչ մի սխալ էլ չկա, պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը քաղաքական առումով միևնույն քաղաքական վեկտորն են ներկայացնում (այսպես կոչված «հանձնողների ակումբից» են)՝ տարբերվելով միայն անարդյունավետ գործելակերպի “արդյունավետության” արագությամբ: Առնվազն միամիտ է նա, ով կկարծի թե Տեր-Պետրոսյանը իրական ընդդիմադիր է իշխանության համար: Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև կա պայմանավորվածություն: Կարծում եք դա այդպես չէ՞: Եկեք համոզվենք դրանում փաստերի վերլուծության հիման վրա:
Հարգելի՛ և սիրելի՛ լևոնական ջան.
2008-ին Տեր-Պետրոսյանը խոստանում էր վարել «նախաձեռնողական արտաքին քաղաքականություն», ինչը իր պատկերացմամբ ենթադրում էր Թուրքիայի հետ սահմանների բացում (հետևաբար՝ ցեղասպանության, փաստացի, մոռացում), Ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծում (իր պատկերացմամբ` տարածքների հանձնում, Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում):
Մարտի մեկյան իրադարձություններից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանությունը կմնա Սարգսյանի ձեռքում, ընդհամենը մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը ձեռնարկեց բոլորիս քաջ հայտնի իր բացասական հետևանքներով, տխրահռչակ, բայց միևնույն ժամանակ «նախաձեռնողական» (Տեր-Պետրոսյանի պատկերարցրած «նախաձեռնողական») «ֆուտբոլային դիվանագիտությանը» Թուրքիայի հետ: Մի՞թե դա չէր Տեր-Պետրոսյանի ուզածը:
Թե ինչ կործանարար հետևանքներ ունեցավ և դեռ կարող է ունենալ այդ գործընթացը (ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում և այդ հարցի միջազգային օրակարգից դուրսմղում, լուրջ վատթարացում սփյուռքի հետ հարաբերություններում և ամենակարևորը՝ Ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ Թուրքիայի ակտիվ ներգրավվածություն) այլ հարց է, բայց մեկ այլ հարց է, թե այդ ինչի՞ց ելնելով Սարգսյանը պետք է կատարեր Տեր-Պետրոսյանի քաղաքական «իղձերը»: Պատասխանը կարելի է գտնել այն փաստի մեջ, որ 2008-ի մարտի 1-ից հետո հայ քաղաքական դաշտի ամենաիրական ընդդիմադիր ուժը համարվող ՀԱԿ-ը ոչ մի լուրջ քաղաքական պայքար չմղեց իշխանության դեմ: Ավելին, Տեր-Պետրոսյանը սկսեց պաշտպանել ու աջակցել Սարգսյանին և նրա վարած քաղաքականությունը, ընդ որում՝ կապված ոչ միայն «ֆուտբոլային դիվանագիտության» հետ, այլև այլ քաղաքական որոշումների մասով, ինչպիսին էր, օրինակ, կոլաիցիոն հուշագրի ստորագրումը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև (այս առումով ՕԵԿ-ի մասին կարելի է նույնիսկ չնշել): Այսինքն ընդդիմություն համարվող Տեր-Պետրոսյանը ողջունեց իր համար այդքան «անընդունելի» նախագահ Սարգսյանի ԲՀԿ-ին կոտրելու որոշումը՝ այդ եղանակով նպաստելով Սարգսյանի իշխանության կայունությանը:
Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ կար և կա համագործակցություն Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի միջև (նկատեք, ոչ թե ՀԱԿ, այլ Տեր-Պետրոսյան) պայմանավորվածությունը:
Ի դեպ, դա ապացուցվեց նաև այս տարվա մարտի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ, երբ միտինգավորները առանց որևէ դժվարության մտան (իսկ իրենց ասելով և պատկերացմամբ «գրավեցին») Ազատության հրապարակը: Եվ դա այն դեպքում, երբ 2008-ի մարտի մեկից հետո քաղաքապետարանի և իշխանության կողմից որոշում ընդունվեց, որ Ազատության հրապարակը այլևս «փակ» է ցույցերի համար:
Այնուամենայնիվ կա մեկ «բայց». Տեր-Պետրոսյանը կխաղա Սարգսյանի իշխանության «պահապան հրեշտակի» դերը այնքան ժամանակ, քանի դեռ չունի համապատասխան ուժ իշխանության դեմ դուրս գալու համար: Այո, այո, հենց «ուժ իշխանությանդեմդուրսգալու համար», որովհետև Տեր-Պետրոսյանը հիմա, ինչպես արդեն պարզ է, Սարգսյանի իշխանության համախոհն ու պահապանն է և ոչ մի հակաիշխանական միտում չի նկատվում նրա գործողությունների մեջ, ընդ որում այսօր դա նշում ու նույնիսկ ընդգծում են նաև իշխանական հեռուստաալիքները, թերթերն ու կայքերը: Բայց հարցն այն է, որ Լևոնի «պասիվ ընդդիմության» ռազմավարությունը չի կարող ավելացնել նրա ուժը այնքանով, որ նա ըմբոստանա Սարգսյանին: Եվ վերջիվերջո լևոնականներն ունեն համբերության բաժակ, որը ենթադրում է շուտափույտ իշխանափոխություն, ինչը իր հերթին այսօր չի ենթադրում Տեր-Պետրոսյանը («մենք շտապելու բան չունենք»):
Հիմա ես դիմում եմ մեր լևոնական հայրենակիցներին. ուզու՞մ եք լավ կյանք, ուրեմն մի՛ ընկեք այդ լևոնականության աղանդի ազդեցության տակ։ Իրական ընդդիմադիր քաղական ուժի ձևավորումը հեռու չէ, պարզապես բացե՛ք ձեր աչքերը և կատարե՛ք ճիշտ ընտրություն հանուն ձեզ և հայրենիքի փրկության:
Լևոն Սարգսյան և Սերժ Տեր-Պետրոսյան «քաղցր զույգը»
Այս հոդվածը իրենից ներկայացնում է որոշակի խորհուրդ-դիմում բոլոր «լևոնականներին»:Կարդացեք և դարձի եկեք այդ աղանդից:
Շատերի մոտ, հավանաբար, տպավորություն ստեղծվեց, որ վերնագրի մեջ թյուրիմացաբար ազգանունների հետ կապված սխալմունք է տեղի ունեցել: Շտապեմ ձեզ տեղեկացնել, որ ոչ մի սխալ էլ չկա, պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը քաղաքական առումով միևնույն քաղաքական վեկտորն են ներկայացնում (այսպես կոչված «հանձնողների ակումբից» են)՝ տարբերվելով միայն անարդյունավետ գործելակերպի “արդյունավետության” արագությամբ: Առնվազն միամիտ է նա, ով կկարծի թե Տեր-Պետրոսյանը իրական ընդդիմադիր է իշխանության համար: Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև կա պայմանավորվածություն: Կարծում եք դա այդպես չէ՞: Եկեք համոզվենք դրանում փաստերի վերլուծության հիման վրա:
Հարգելի՛ և սիրելի՛ լևոնական ջան.
2008-ին Տեր-Պետրոսյանը խոստանում էր վարել «նախաձեռնողական արտաքին քաղաքականություն», ինչը իր պատկերացմամբ ենթադրում էր Թուրքիայի հետ սահմանների բացում (հետևաբար՝ ցեղասպանության, փաստացի, մոռացում), Ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծում (իր պատկերացմամբ` տարածքների հանձնում, Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում):
Մարտի մեկյան իրադարձություններից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանությունը կմնա Սարգսյանի ձեռքում, ընդհամենը մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը ձեռնարկեց բոլորիս քաջ հայտնի իր բացասական հետևանքներով, տխրահռչակ, բայց միևնույն ժամանակ «նախաձեռնողական» (Տեր-Պետրոսյանի պատկերարցրած «նախաձեռնողական») «ֆուտբոլային դիվանագիտությանը» Թուրքիայի հետ: Մի՞թե դա չէր Տեր-Պետրոսյանի ուզածը:
Թե ինչ կործանարար հետևանքներ ունեցավ և դեռ կարող է ունենալ այդ գործընթացը (ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում և այդ հարցի միջազգային օրակարգից դուրսմղում, լուրջ վատթարացում սփյուռքի հետ հարաբերություններում և ամենակարևորը՝ Ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ Թուրքիայի ակտիվ ներգրավվածություն) այլ հարց է, բայց մեկ այլ հարց է, թե այդ ինչի՞ց ելնելով Սարգսյանը պետք է կատարեր Տեր-Պետրոսյանի քաղաքական «իղձերը»: Պատասխանը կարելի է գտնել այն փաստի մեջ, որ 2008-ի մարտի 1-ից հետո հայ քաղաքական դաշտի ամենաիրական ընդդիմադիր ուժը համարվող ՀԱԿ-ը ոչ մի լուրջ քաղաքական պայքար չմղեց իշխանության դեմ: Ավելին, Տեր-Պետրոսյանը սկսեց պաշտպանել ու աջակցել Սարգսյանին և նրա վարած քաղաքականությունը, ընդ որում՝ կապված ոչ միայն «ֆուտբոլային դիվանագիտության» հետ, այլև այլ քաղաքական որոշումների մասով, ինչպիսին էր, օրինակ, կոլաիցիոն հուշագրի ստորագրումը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև (այս առումով ՕԵԿ-ի մասին կարելի է նույնիսկ չնշել): Այսինքն ընդդիմություն համարվող Տեր-Պետրոսյանը ողջունեց իր համար այդքան «անընդունելի» նախագահ Սարգսյանի ԲՀԿ-ին կոտրելու որոշումը՝ այդ եղանակով նպաստելով Սարգսյանի իշխանության կայունությանը:
Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ կար և կա համագործակցություն Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի միջև (նկատեք, ոչ թե ՀԱԿ, այլ Տեր-Պետրոսյան) պայմանավորվածությունը:
Ի դեպ, դա ապացուցվեց նաև այս տարվա մարտի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ, երբ միտինգավորները առանց որևէ դժվարության մտան (իսկ իրենց ասելով և պատկերացմամբ «գրավեցին») Ազատության հրապարակը: Եվ դա այն դեպքում, երբ 2008-ի մարտի մեկից հետո քաղաքապետարանի և իշխանության կողմից որոշում ընդունվեց, որ Ազատության հրապարակը այլևս «փակ» է ցույցերի համար:
Այնուամենայնիվ կա մեկ «բայց». Տեր-Պետրոսյանը կխաղա Սարգսյանի իշխանության «պահապան հրեշտակի» դերը այնքան ժամանակ, քանի դեռ չունի համապատասխան ուժ իշխանության դեմ դուրս գալու համար: Այո, այո, հենց «ուժ իշխանության դեմ դուրս գալու համար», որովհետև Տեր-Պետրոսյանը հիմա, ինչպես արդեն պարզ է, Սարգսյանի իշխանության համախոհն ու պահապանն է և ոչ մի հակաիշխանական միտում չի նկատվում նրա գործողությունների մեջ, ընդ որում այսօր դա նշում ու նույնիսկ ընդգծում են նաև իշխանական հեռուստաալիքները, թերթերն ու կայքերը: Բայց հարցն այն է, որ Լևոնի «պասիվ ընդդիմության» ռազմավարությունը չի կարող ավելացնել նրա ուժը այնքանով, որ նա ըմբոստանա Սարգսյանին: Եվ վերջիվերջո լևոնականներն ունեն համբերության բաժակ, որը ենթադրում է շուտափույտ իշխանափոխություն, ինչը իր հերթին այսօր չի ենթադրում Տեր-Պետրոսյանը («մենք շտապելու բան չունենք»):
Հիմա ես դիմում եմ մեր լևոնական հայրենակիցներին. ուզու՞մ եք լավ կյանք, ուրեմն մի՛ ընկեք այդ լևոնականության աղանդի ազդեցության տակ։ Իրական ընդդիմադիր քաղական ուժի ձևավորումը հեռու չէ, պարզապես բացե՛ք ձեր աչքերը և կատարե՛ք ճիշտ ընտրություն հանուն ձեզ և հայրենիքի փրկության:
Սարգիս Շիրխանյան