Կարծիք

22.04.2020 14:30


Նիկո՛լ, հորդորում եմ բնակարանդ նվիրել 7 զավակ ունեցող անապահով ընտանիքին

Նիկո՛լ, հորդորում եմ բնակարանդ նվիրել 7 զավակ ունեցող անապահով ընտանիքին

Շատ պատահական տեղեկացա, որ վաճառում ես Երրորդ մասի քո երեք սենյականոց բնակարանը՝ 85 հազար դոլարով: Չեմ կարծում, թե քաղցած ու չարքաշ կյանքից ես հասել այդ մտքին, որ պետք է ունեցածդ անշարժ գույքը վաճառես: Ենթադրում եմ, որ վաճառում ես՝ հետագայում շատ ավելի ճոխ ու լայնարձակ կեցավայր գնելու նպատակով:

Բայց եթե դու այդքան ժողովրդավար ու սրտացավ ես, եթե ազգիդ «հոգսերն ու ցավերը քո սրտում են», ինչպես ինքդ ես ժամանակ առ ժամանակ պոպուլիստական պոռթկումներ ունենում, այդ դեպքում սեփական սոցիալական վիճակը բարելավելու փոխարեն պիտի մտածես հպարտ քաղաքացիների մասին:

Խարբերդում ապրող մի ընտանիք կա՝ յոթ երեխաներ ունեցող, որոնց հայրն այս արտակարգ դրության պայմաններում զրկված է աշխատանքից ու ապրուստից, իրենք էլ բնակվում են ուրիշի տրամադրած մի անհասկանալի կեցավայրում՝ սոսկալի պայմաններով:

Եթե դու իրապես անկուշտ չես և եթե կինդ փողի հանդեպ ունեցած իր թուլությամբ քեզ վերջնականապես չի վարակել, ագահությամբ չի լցրել առանց այն էլ դատարկ հոգիդ, ուրեմն դու չպիտի թողնես, որ յոթ փոքր երեխաները մնան այդ անհասկանալի կացարանում:

Հորդորում եմ քեզ բնակարանը նվիրել այդ կարիքավոր ընտանիքին: Արդյոք դու կանե՞ս դա, որ մենք էլ իմանանք՝ դու գոնե մի փոքրիկ, աննշան օգուտ տվեցիր մեր հասարակությանը, մեր երկրին: Արդյո՞ք՝ խիստ կասկածում եմ:Ես լինեի միանշանակ կնվիրեի։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը