Բառախաղն ակամայից «եկավ»: Բայց ակամա բառախաղերը երբեմն հենց ամենից դիպուկն են ստացվում, ի դեպ:
Հա, ուրեմն, «Իմ քայլի» վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին ժամանակ էր ծախսել, դասդասելու համար «հիասթափվածներին»: Որ խորը նայես, նրա դասակարգմամբ ստացվում է, որ հասարակության մեջ քիչ թե շատ ինքնուրույն տրամաբանելու ունակ որքան մարդ ու հասարակական շերտ կա, գրեթե բոլորը, այս կամ այն կերպ, «տեղավորվում» են թվարկած «հիասթափվածների» շարքերում:
Բնութագրական է, ոչինչ չես ասի: Թեպետ, ես կասեի, որ ավելի շուտ՝ ինքնա՛բնութագրական է:
Այո՛, բայց հարցը հենց վերնագրում նշվածն է հիմա. հիասթափվե՞լ են, թե՞ առանց «հիա»-ի, ուղղակի՝ սթափվել:
Հիանալը չգիտեմ, թե ինչպես, բայց որ իսկը լրիվ սթափվելո՛ւ պահն է ու սթափվելու անհրաժեշտությունն օրախնդիր է, այդ մեկը՝ հաստա՛տ:
Չխորասուզվենք, թե ով ինչից ու որչափ էր հիացած այժմ հիա-սթափվելու համար, բայց որ այս վարակատարածման ժամանակաշրջանը նպաստեց հասարակության ամենատարբեր շերտերի նկատելի թվով ներկայացուցիչների սթափվելուն, կարծում եմ, ակնհայտ է: Եվ այդ սթափման օրախնդրությունը երեկ առանձնահատուկ ընդգծվեց, երբ խոսափողին մոտեցավ Ռուսիո ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը (չար լեզուներն ասում են՝ նա հոգու խորքում հայկական ինչ-ինչ արմատներ ունի): Մոտեցավ ու բավականին տհաճ կամ ավելի շուտ՝ անախորժ բաներ բարբառեց թե՛ գազի գնի, թե՛ հատկապես Արցախի հիմնախնդրի մասին, Հարավկովկասյան երկաթուղին էլ՝ քննիչներին փեշքեշ:
Փաստորեն, ասում է՝ որ բանակցությունների սեղանին «փուլային» կարգավորման նախագիծ է դրված: Մինչդեռ ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե բանակցային սեղանին բան էլ դրված չէ: Նույնիսկ քաղաքականությամբ չհետաքրքրվող (երևի մեկը կլինի, էլի), բայց դատողունակ մարդուն հասկանալի է, որ առնվազն երկուսից մեկը այն չէ ասում:
Մեր «հսկա ջարդող, վիշապ խեղդող, վագր հեծնող»-ներն էլ, հակառակ առիթ-անառիթ ու անմիջապես սելֆիի ձողիկին ձեռքը գցելուն և ֆեյսբուքալայվ լինելուն, խորհրդավոր լռության մեջ են ընկղմվել: Երևի մտածում են: Մուլտֆիլմի տարբերակով կարելի էր ասել՝ պատրաստվում են փռշտալ: Բայց մեր օրերում փռշտոցն ինքնին այնքան էլ լավ նշան չէ: Համենայն դեպս, դեռ հազի արտահոսքը չմարսած, գազի գնի նրբերանգներով փռշտալը կարող է ընդհանրապես չընկալվել:
Ինչևէ:
Հիասթափվելը խնդիր չէ: Ով հիացած էր, թող նա ինքզինքը հավատաքննի: Բայց, ա՛յ, սթափվելը խնդիր է ու, իրոք, անհրաժեշտություն: Եթե իհարկե, մեր ուշքն ու միտքը ոչ թե ունեցածը կորցնելն է, այլ՝ ունեցածը պահպանելը (առնվազն):
Երրորդ հանրապետությանս ոչ վաղ անցյալում այդպիսի մի բարձրաստիճան պետական պաշտոնյա կար, կհիշեք, ասում էր. սթափվե՛ք, սա փոքր երկիր է, փոքր երկիր...
Հա, այլ առիթով էր ասում, այլ իրավիճակում: Բայց ի՛սկը այսօրվա համար է:
Հա, ու եթե սթափության մղումը հաջողություն գրանցի, միգուցե մի երկար ժամանակվա համար ամրագրենք, որ «հիացմունքներով», թեկուզ մաքուր թուղթը ծրագրի տեղ ընդունելու պատրաստականությամբ քաղաքականություն չեն անում: Իսկ եթե անում են, ապա վերջը, ինչպես տեսնում եք, ամենևին, այսինքն՝ հե՛չ լավ չի լինում: Ցավոք, բոլորի համար՝ լավ չի լինում:
Հիասթափվե՞լ են, թե՞ սթափվել

Սթափվե՛ք, սիրելի «դուխով», «հպա՜րտ», «աղքատությունը՝ գլխի մեջ», «ակնկալիքով քայլած», «կիասագրագետ պողոսներ», սթափվե՛ք նաև՝ «պիցցայով ծախված» հայրենակիցներ ջան: Սթափվե՛ք, «կոֆե խմող գիտնականներ», «քաղաքականությամբ զբաղվող հոգևորականներ», «99 տոկոսով նախկին ռեժիմին ծախված լրատվամիջոցներ»: Դուք էլ սթափվե՛ք, «վնգստացող դատավորներ»:
Մի խոսքով՝ բոլորդ էլ սթափվեք: Բոլորս սթափվենք:

Արմեն Հակոբյան