Չնայած այն հանգամանքին, որ հայ ժողովուրդն ավելի քան 1700–ամյա քրիստոնեության պատմություն ունի՝ կռապաշտությունը դեռևս մեծ տեղ ունի մեր կյանքում։ Միգուցե դա նրանից է, որ մենք այդպես էլ չե՞նք ընկալում քրիստոնեության բուն իմաստը։ Միգուցե։
Մեզանում նկատվող կռապաշտությանը կարող էր նպաստել նաև 70 տարի համայնավարների քարոզած աթեիզմն ու մեռելապաշտությունը, երբ «վոժդ»–ի կարգավիճակ ունեցող մեռելները չէին թաղվում (Լենին, Ստալին) և դառնում էին պաշտամունքի առարկա։
Թվում էր, թե ՍՍՀՄ փլուզումից հետո իր անկախ պետականությունը ստեղծած ու քրիստոնեական անցյալին վերադարձած հայ ժողովուրդը արագ կհրաժարվեր կռապաշտությունից ու վոժդիզմի գերին դառնալուց, բայց այդպես չեղավ։ Կուռքերի հետևից գնալը, կուռք սարքելն ու կուռքերին տապալելը դարձել է նորանկախ Հայաստանի քաղաքական գործընթացների հիմնական մոտիվը։ Եվ դա բնական է։ Եթե չես թաղում քաղաքական մեռելներին, ապա նրանք «հարություն» են առնում ու պար գալիս, ասենք, Ազատության հրապարակում, խլում մարդկային կյանքեր ու վամպիրի նման էներգիա վերցնում հասարակությունից։
Կռապաշտության այժմյան առարկան ոմանց համար դարձել է Լևոն Տեր–Պետրոսյանը, ով ինքն է ամեն կերպ նպաստում սեփական անձի պաշտամունքի ձևավորմանը։ Նրա եսասիրությունը, քինոտությունը, նարգիզականությունը, սնոբիզմը և մարդատյաց էությունն այնքան ցայտուն է, որ թաքցնել չի հաջողվում։ Իսկ Րաֆֆի Հովհաննսիյանին Ազատության հրապարակում նկատել չտալն արդեն վկայում է ՀԱԿ առաջնորդի մանր էության մասին։
Ի դեպ, Լևոնը չի էլ փորձում թաքցնել իր այդ հատկանիշները, քանի որ գիտի իր զոմբիների մազոխիստական հակումները։
«Ես գիտեմ, ձեզանից շատերն ինձ պապին են ասում։ Դա ինձ համար ամենամեծ պատիվն է, և ես հպարտ եմ դրա համար։ Այժմ լսեք պապիի խոսքը»,– այս տարվա մարտի 17–ին Ազատության հրապարակը «գրավելուց» հետո հավաքվածներին «համեստորեն» դիմեց Լևոն Տեր–Պետրոսյանը։ Սա փաստացի «ժողովուրդների հայր» ստալինյան ձևակերպումն է հիշեցնում և զավեշտն այն է, որ նման վոժդիզմը քարոզվում է «Ազատություն» անունը կրող հրապարակում, իսկ հավաքվածներն էլ իբր պայքարում են ժողովրդավարական արժեքների համար։ Ավելի ծուռհայելային իրավիճակ դժվար է պատկերացնել։
Մարդկանց էշի ու գործիքի տեղ դրած Լևոն պապին՝ ոտքի վրա ամբոխավարական ու դեմագոգիկ քվեարկություններ է կազմակերպում ու «այո»–ներ ստանում հավաքվածներից, բայց այդ ամենը նրա «վկաները», Սերժից մինչև Լևոն տիրույթում դեգերող մանր ժուլիկները, թրաշով ու անթրաշ վերլուծաբան–հրապարակախոսները, Բաղրամյան 26–ի երիտթևից սնվող «լևոնական» լրատվամիջոցները, դաշտից–դաշտ, լրատվամիջոցից–լրատվամիջոց թռչկոտող «սութի» հոդվածներ գրողները, դեմքի խելացի արտահայտությամբ էժանանոցներն ու անկեղծ զոմբիները ներկայացնում են որպես բարձր կարգի ժողովրդավարության դրսևորում ու ողջունում «հասարակության ինքնակառավարման ֆորումի» ամբոխավարական գաղափարը։
Ի՞նչ է սա, եթե ոչ Հայաստանի քաղաքական դաշտի փտածության վկայություն։ Ուրեմն որքան խորն է հիվանդությունը և որքան մեռած է քաղաքական դաշտը, որ այնտեղ սկսել են իրենց լավ զգալ քաղաքական դիակներն ու դիակով ոգևորված մեռելապաշտները։ Վիճակը, փաստորեն, շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։ Մի կողմից Սերժ Սարգսյանի իշխանությունն է, որն այլ կերպ քան թյուրիմացություն հնարավոր չէ որակել, իսկ «մյուս» կողմում նեկրոֆիլներն են՝ իրենց կռապաշտության պաթոլոգիկ դրսևորումներով ու սերժապաշտպան քայլերով։
Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանը «տեխնիկական» պատճառներով կարելի է փակել, բայց քանի որ դա չի կարելի թույլ տալ որևէ պարագայում, ապա բոլոր առողջ ու ազատ մտածող ուժերը պետք է պայքարեն, որպեսզի ազատեն մեր քաղաքական դաշտը լևոնասերժական ներկայությունից, այլապես գարշահոտությունից խուսափել չի լինի։
Անհրաժեշտ է քաղաքական դաշտում պրոֆիլակտիկայի օրեր հայտարարել և իրականացնել սանիտարական հատումներ։ Այլ տարբերակ չկա։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Լևոն Տեր–Պետրոսյանը, որպես չկայացած կոմունիստ, զգացվում է, որ նոստալգիա ունի Լենին պապիի մասով և ենթագիտակցորեն ուրախանում է, երբ իրեն էլ են պապի ասում։ Դե քանի որ այդպես է՝ Լենինին նվիրված քառյակն արժե վերափոխել ու տալ «Լևոնի վկաներին»։ Թող կարդան ու փոխանցեն ընկերներին։ Համ էլ Լևոնը լավ կզգա։ Եվ այսպես.
Կռապաշտություն Ազատության հրապարակում

Լևոն պապին «մեռել» է,
Մեզ մի ավանդ թողել է,
Պստիկ բալեք մեծացեք,
«Լևոնի վկա» դարձեք։