Լրահոս

22.04.2020 12:40


Վանաձորի ՔԿՀ-ում 20 անձ հացադուլ է հայտարարել. Գևորգ Պետրոսյան

Վանաձորի ՔԿՀ-ում 20 անձ հացադուլ է հայտարարել. Գևորգ Պետրոսյան

Ես և Նաիրա Զոհրաբյանը հենց նոր Վանաձորի քրեակատարողական հիմնարկից ահազանգ ստացանք, որ 20 անձ դիմել են հացադուլի կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ես որպես իրավաբան հայտարարում եմ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն մարդու կյանքն ու առողջությունը բացարձակ իրավունքներ են և ենթակա չեն սահմանափակման որևէ պատճառով, որևէ դեպքում, այդ թվում նաև ելնելով նրանից՝ մարդն ազատության թե անազատության մեջ է գտնվում»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նա խնդրեց, որ իրավասու մարմիններն արագ արձագանքեն ու պարզեն հացադուլի անցկացման պատճառները, հանգամանքները ու խնդրին արագ լուծում տրվի:

«Առավել ևս, որ խոսքը վերաբերում է այն անձանց, ովքեր ոչ թե դատապարտյալ են, այլ դեռ մեղադրվում են ու իրենց ուղեկցել և ուղեկցում է անմեղության կանխավարկածը»,-շեշտեց ԲՀԿ պատգամավորը:

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը