«Երևում է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պատրաստվում են շատ լուրջ որոշումներ»․ Տարասով
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարը որևէ նոր բան չի ասել, այլ կրկնել է այն, ինչը միշտ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների սեղանին։
«Դրանք և՛ Կազանյան առաջարկներն էին, և՛ ռուսական առաջարկները, որոնք չեն բացահայտվել, բայց դրանք երբեք չեն դիրքավորվել՝ որպես մաքուր և բացառապես ռուսական առաջարկներ։ Մոսկվան մշտապես նշում է, որ հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից, ուստի սխալ է ասել, որ դրանք մոսկովյան առաջարկներ են, քանի որ դրանք ներկայացվում են համանախագահ բոլոր երկրների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից»,-ասաց Տարասովը։
Նա նաև նշեց, որ պետք է հասկանալ մեկ այլ նրբություն ևս, որ Հայաստանն ու Ադրբեջանը հետսովետական երկրներ են, գտնվում են Ռուսաստանի պատմական շահերի տիրույթում, ինչը նշանակում է, որ ԼՂ հակամարտությունը նաև Ռուսաստանին է մոտ։
«Փարիզի և Վաշինգտոնի դեպքում ԼՂ հակամարտությունը նույնիսկ համաշխարհային քաղաքականության մաս չէ։ Իսկ եթե նաև ՌԴ-ն ակտիվություն չցուցաբերի և լռի, ի՞նչ է լինելու»,-նման հարցադրմամբ հանդես եկավ Տարասովը։
Նա ենթադրում է, որ Մոսկվան կոնսուլտացիաներ է անցկացրել Երևանի և Բաքվի հետ։
Տարասովի կարծիքով՝ պատահական ցանկություն չարթնացավ՝ անցկացնել տեսակոնֆերանս ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և համանախագահների միջև։ «Ամենայն հավանականությամբ, դա կապ ունի ինչ-որ հանգամանքների հետ, որոնք կարող են քննարկվել։ Ինձ թվում է, որ հասունանում է մի փուլ, երբ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնել Խաղաղ համաձայնագիր կնքել հակամարտության գոտում միջադեպերին ժամանակավորապես վերջ տալու նպատակով։ Ես այդ մասին խոսել եմ պանդեմիայի ընթացքում։ Թուրքիան է դադարեցրել ռազմագործողությունները Սիրիայում, Եմենում է հրադադար հաստատվել, այսինքն՝ հիմա պատերազմի ժամանակը չէ։ Ով էլ հիմա որոշի պատերազմ սկսել, միևնույն է՝ պարտվելու է։ Ժամանակավոր Խաղաղ համաձայնագիրը համակարգային փաստաթուղթ է, ինչպես Մադրիդյան սկզբունքները։ Եթե կողմերը դադարեցնեն փոխադարձ կրակոցները, դա լավ կլիներ»,-ասաց Տարասովը։
Նրա գնահատմամբ՝ պատահական չէ, որ Լավրովը խոսում է այդ փաստաթղթերի ստորագրման մասին։
«Պատրաստվում է դիվանագիտական ակտիվացում այդ ուղղությամբ։ Ինձ զարմացրել է նաև Լավրովի հայտարարությունը Վրաստանի հետ ավիահաղորդակցությունների բացման հնարավորության մասով այն դեպքում, երբ մենք չգիտենք նույնիսկ, թե պանդեմիան երբ կավարտվի, բայց այնպես էր խոսում, ասես արդեն կա նման համաձայնություն։ Երևում է, որ շատ լուրջ որոշումներ են պատրաստվում։ Բաքուն, որը համաձայնություն է տվել, որպեսզի որոշ հարցեր քննարկվեն, որոնք դեռ չեն բացահայտվել, դրան միացել է Երևանը, Մնացականյանը համաձայնել է քննարկել. եթե մասնակցել է տեսակոնֆերանսի, նշանակում է՝ պանդեմիայով պայմանավորված իրավիճակը փոխում է որոշ դիրքորոշումներ, և կողմերը գուցե փորձում են առաջ ընթանալ որոշ ուղղություններով։
Ես ենթադրում եմ, որ խոսքը ժամանակավոր հրադադարի հաստատման մասին է, որպեսզի շփման գծում միջադեպեր չլինեն, քանի որ դա առաջնահերթ է։ Սակայն նրանք դա չեն ասում դեռ։ Բայց վերջնարդյունքում որոշողը, ընդգծում եմ, կողմերն են, համանախագահները կարող են ունենալ որոշակի առաջարկներ»,-ասաց նա։