1998թ.֊ից տնտեսական քաղաքականության հիմքում դրվեց տեղական արդյունաբերության փոքր և միջին բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը։ 2002-2007 թվականներին երկրի տնտեսական ցուցանիշները տպավորիչ էին։ Այդ ցուցանիշներին հաջողվեց հասնել հիմնականում օտարերկրյա ներդրումների և մասնավոր տրանսֆերտների հաշվին։
Գյուղատնտեսությունը 10 տարվա ընթացքում վերելք ապրեց 90 %֊ով։ Արդյունաբերությունը 10 տարվա ընթացքում աճեց 74 %֊ով։ Զբոսաշրջության թվերը տպավորիչ են։ 10 տարվա ընդացքում զբոսաշրջիկների հոսքը ավելացել է 16 անգամ։ Շինարարության աճի տեմպերը առավել քան տպավորիչ են' 25֊35, իսկ որոշ տարիների' մինջև 45% աճ։ Ֆինանսավորման աղբյուր էին ինչպես օտարերկրյա, այնպես էլ ներքին ներդրումները։
Հայաստանի կոմերցիոն բանկերի վարկային փաթեթը 1997 թվականին ընդամենը 46 միլիարդ դրամ էր, 2007 թվականին՝ արդեն 427 միլիարդ դրամ։
Օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը 1998-2007 թվականներին կազմում էր 3 միլիարդ 651 միլիոն ԱՄՆ դոլար։ Օտարերկրյա ներդրումների այդօրինակ աճը վկայում է երկրի բարենպաստ ներդրումային մթնոլորտի մասին, իշխանությունների հանդեպ բարձր վստահության մասին։ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը 2006 թվականին գրեթե 5 անգամ գերազանցել է 1998-ի ծավալները։
Արտաքին պարտքը 1998թ.֊ին ՀՆԱ ֊ի 46 %֊ից նվազեց և 2008 թ.֊ին կազմեց ՀՆԱ ֊ի 13 %֊ը։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ֊ի ցուցանիշը 1998թ.֊ին 450 դոլարից 2008թ.֊ին հասավ մինջև 3700 դոլարի։
ՀՆԱ միջին տարեկան աճը 1998-2007 թվականներին 10,5 % էր։ Ընդ որում՝ 2001֊2008 թվականներին 12,5 %։ ՀՆԱ ֊ի աճի մեջ, փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինը կազմում էր 40 %։
Ներդրումային հաջող նախագծերը շատ-շատ են։ Դրանցից են՝ Հյուսիսային պողոտան, Երեւանի հյուրանոցները, Կոնյակի գործարանը, "Գրանդ Քենդի"ն, "ՎիվաՍել"ը, IT ողջ ոլորտը, հատկապես "Սինոպսիս"ը, Գյուղատնտեսության ամբողջ վերամշակումը, Ճանապարհները կամ ողջ շինարարական ինդուստրիան, Ծառայությունների ոլորտը և բազմաթիվ այլ բնագավառներ։
Հարկման առանձնահատուկ, պարզեցված ռեժիմներ փոքր եւ միջին բիզնեսի համար։ Վարկերի մատչելիության ապահովում՝ բիզնեսի համար խելամիտ և տանելի տոկոսներով։ Տարբեր ստուգող մարմինների կողմից ամենատարբեր ստուգումների և ռևիզիաների արմատական կրճատում, այդ մարմինների լիազորությունների էական վերանայում։ Ամեն տարի երկրում ստեղծվում էին նոր բիզնեսներ և մի քանի հազար նոր աշխատատեղեր։ Հայաստանում ամենուրեք գործարարության եռուզեռ էր։
Նվազագույն աշխատավարձը 5000 դրամից 2007թ.֊ին հասավ 25,000 դրամի։ Միջին աշխատավարձը 9000 դրամից բարձրացավ և 2007թ.֊ին արդեն կազմում էր 74,000 դրամ։ Աշխատավարձերի աճի տեմպը էապես գերազանցում էր գնաճը, ինի շնորհիվ էլ զգալիորեն բարձրացավ մարդկանց բարեկեցության մակարդակը։ Հենց այդ տարիներին էլ գրանցվեց միգրացիայի դրական աճ, հայերը աշխարհի տարբեր անկյուններից սկսեցին հայրենիք վերադառնալ։
10 տարի, որ փոխեցին Հայաստանը
1998թ.֊ից տնտեսական քաղաքականության հիմքում դրվեց տեղական արդյունաբերության փոքր և միջին բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը։
2002-2007 թվականներին երկրի տնտեսական ցուցանիշները տպավորիչ էին։ Այդ ցուցանիշներին հաջողվեց հասնել հիմնականում օտարերկրյա ներդրումների և մասնավոր տրանսֆերտների հաշվին։
Գյուղատնտեսությունը 10 տարվա ընթացքում վերելք ապրեց 90 %֊ով։ Արդյունաբերությունը 10 տարվա ընթացքում աճեց 74 %֊ով։
Զբոսաշրջության թվերը տպավորիչ են։ 10 տարվա ընդացքում զբոսաշրջիկների հոսքը ավելացել է 16 անգամ։
Շինարարության աճի տեմպերը առավել քան տպավորիչ են' 25֊35, իսկ որոշ տարիների' մինջև 45% աճ։
Ֆինանսավորման աղբյուր էին ինչպես օտարերկրյա, այնպես էլ ներքին ներդրումները։
Հայաստանի կոմերցիոն բանկերի վարկային փաթեթը 1997 թվականին ընդամենը 46 միլիարդ դրամ էր, 2007 թվականին՝ արդեն 427 միլիարդ դրամ։
Օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը 1998-2007 թվականներին կազմում էր 3 միլիարդ 651 միլիոն ԱՄՆ դոլար։ Օտարերկրյա ներդրումների այդօրինակ աճը վկայում է երկրի բարենպաստ ներդրումային մթնոլորտի մասին, իշխանությունների հանդեպ բարձր վստահության մասին։ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը 2006 թվականին գրեթե 5 անգամ գերազանցել է 1998-ի ծավալները։
Արտաքին պարտքը 1998թ.֊ին ՀՆԱ ֊ի 46 %֊ից նվազեց և 2008 թ.֊ին կազմեց ՀՆԱ ֊ի 13 %֊ը։
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ֊ի ցուցանիշը 1998թ.֊ին 450 դոլարից 2008թ.֊ին հասավ մինջև 3700 դոլարի։
ՀՆԱ միջին տարեկան աճը 1998-2007 թվականներին 10,5 % էր։ Ընդ որում՝ 2001֊2008 թվականներին 12,5 %։
ՀՆԱ ֊ի աճի մեջ, փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինը կազմում էր 40 %։
Ներդրումային հաջող նախագծերը շատ-շատ են։ Դրանցից են՝ Հյուսիսային պողոտան,
Երեւանի հյուրանոցները,
Կոնյակի գործարանը,
"Գրանդ Քենդի"ն,
"ՎիվաՍել"ը,
IT ողջ ոլորտը, հատկապես "Սինոպսիս"ը,
Գյուղատնտեսության ամբողջ վերամշակումը,
Ճանապարհները կամ ողջ շինարարական ինդուստրիան,
Ծառայությունների ոլորտը և բազմաթիվ այլ բնագավառներ։
Հարկման առանձնահատուկ, պարզեցված ռեժիմներ փոքր եւ միջին բիզնեսի համար։ Վարկերի մատչելիության ապահովում՝ բիզնեսի համար խելամիտ և տանելի տոկոսներով։ Տարբեր ստուգող մարմինների կողմից ամենատարբեր ստուգումների և ռևիզիաների արմատական կրճատում, այդ մարմինների լիազորությունների էական վերանայում։
Ամեն տարի երկրում ստեղծվում էին նոր բիզնեսներ և մի քանի հազար նոր աշխատատեղեր։ Հայաստանում ամենուրեք գործարարության եռուզեռ էր։
Աղքատության մակարդակը 55 %֊ից իջավ 25 %֊ի, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը' 23 %֊ից իջավ 4 %֊ի։
Նվազագույն աշխատավարձը 5000 դրամից 2007թ.֊ին հասավ 25,000 դրամի։
Միջին աշխատավարձը 9000 դրամից բարձրացավ և 2007թ.֊ին արդեն կազմում էր 74,000 դրամ։
Աշխատավարձերի աճի տեմպը էապես գերազանցում էր գնաճը, ինի շնորհիվ էլ զգալիորեն բարձրացավ մարդկանց բարեկեցության մակարդակը։ Հենց այդ տարիներին էլ գրանցվեց միգրացիայի դրական աճ, հայերը աշխարհի տարբեր անկյուններից սկսեցին հայրենիք վերադառնալ։
#Վերելքի_տասնամյակ
Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից