«7օր»–ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը մարտի 17–ին տուն ուղարկեց Ազատության հրապարակը վերանվաճած ցուցարարներին՝ կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ ՏիգրանԽզմալյանն ասել է, թե իշխանությունըդրվածէԱզատությանհրապարակում, և այսօր այնդատարկէ։
–Իմ խորին համոզմամբ՝ Ազատության հրապարակը մոգական տարածք է։ Երևանի գաղտնիքը, նաև քաղաքական գաղտնիքն այն է, որ ՀՀ իշխանության իրական բևեռը գտնվում է Ազատության հրապարակում։ Ում պատկանում է Ազատության հարպարակը, ով կանգնած է հրապարակում, նրան էլ պատկանում է հոգևոր, բարոյական և անգամ քաղաքական իշխանությունը Հայաստանում։ Ազատության հրապարակը հիմա, ցավոք, դատարկ է։ Իմ կարծիքով՝ եթե ժողովուրդը մնար այնտեղ, որտեղ մենք Րաֆֆի Հովհանիսյանի հետ գտնվում էինք երեք օր, ապա իշխանությունը կպատկաներ ժողովրդին։ Եթե ժողովուրդը մնար հրապարակում, ապա իշխանությունը կանցներ ժողովրդին, և այդ առումով, կարծում եմ, որ հրապարակում մնալը ճիշտ էր,–ասել է նա։
Հարցին, թե ինչպե՞սէգնահատումփաստը, որ ԼևոնՏեր–ՊետորսյանըՐաֆֆիՀովհաննիսյանինչի մոտեցելևչի բարևել՝ նա պատասխանել է, որ կան վարկածներ, թե նա Րաֆֆի Հովհաննիսյանին չի տեսել։
–Երևի այդ վարկածը կատակ է, որովհետև եթե դա լուրջ է, ապա դա, իմ համոզմամբ, քաղաքական կարճատեսությունէ։Իրականում մեր գլխավոր խնդիրն է և լինելու է ժողովրդի համախմբումը, և տվյալ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի փորձը՝ այս քաղաքական խաղերը բերել նոր ու բարոյական մակարդակի վրա, ինձ թվում է, շատ համոզիչ է։ Բանն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ցույց տալ, որ պետք է ոչ թե քաղաքական խաղերի և գործարքների մեջ մտնել, այլմրսել, ինչպես մրսում է ժողովրդի մեծ մասը, սոված մնալ, ինչպես սոված է ժողովրդի մեծ մասը, անօթևան մնալ, ինչպես անօթևան է ժողովրդի մեծ մասը, և այդ առումով նա քաղաքականությանը բարոյական իմաստ է հաղորդում, որի մասին շատերը մոռանում են՝ քաղաքական խաղերով տարվելով։ Ուստի չտեսնել դա, իմ կարծիքով, սխալ է։ Իմ կարծիքով՝ պետք է դա տեսնել ու գնահատել,–ասել է նա։
Տիգրան Խզմալյանի խոսքերով՝ համախմբումը շատ անհարաժեշտ է. ով ինչ ուզում է անի, իրենք մնում են Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին։
Քաղաքական կարճատեսությու՞ն
«7օր»–ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը մարտի 17–ին տուն ուղարկեց Ազատության հրապարակը վերանվաճած ցուցարարներին՝ կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանն ասել է, թե իշխանությունը դրված է Ազատության հրապարակում, և այսօր այն դատարկ է։
–Իմ խորին համոզմամբ՝ Ազատության հրապարակը մոգական տարածք է։ Երևանի գաղտնիքը, նաև քաղաքական գաղտնիքն այն է, որ ՀՀ իշխանության իրական բևեռը գտնվում է Ազատության հրապարակում։ Ում պատկանում է Ազատության հարպարակը, ով կանգնած է հրապարակում, նրան էլ պատկանում է հոգևոր, բարոյական և անգամ քաղաքական իշխանությունը Հայաստանում։ Ազատության հրապարակը հիմա, ցավոք, դատարկ է։ Իմ կարծիքով՝ եթե ժողովուրդը մնար այնտեղ, որտեղ մենք Րաֆֆի Հովհանիսյանի հետ գտնվում էինք երեք օր, ապա իշխանությունը կպատկաներ ժողովրդին։ Եթե ժողովուրդը մնար հրապարակում, ապա իշխանությունը կանցներ ժողովրդին, և այդ առումով, կարծում եմ, որ հրապարակում մնալը ճիշտ էր,–ասել է նա։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում փաստը, որ Լևոն Տեր–Պետորսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին չի մոտեցել և չի բարևել՝ նա պատասխանել է, որ կան վարկածներ, թե նա Րաֆֆի Հովհաննիսյանին չի տեսել։
–Երևի այդ վարկածը կատակ է, որովհետև եթե դա լուրջ է, ապա դա, իմ համոզմամբ, քաղաքական կարճատեսություն է։ Իրականում մեր գլխավոր խնդիրն է և լինելու է ժողովրդի համախմբումը, և տվյալ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի փորձը՝ այս քաղաքական խաղերը բերել նոր ու բարոյական մակարդակի վրա, ինձ թվում է, շատ համոզիչ է։ Բանն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ցույց տալ, որ պետք է ոչ թե քաղաքական խաղերի և գործարքների մեջ մտնել, այլ մրսել, ինչպես մրսում է ժողովրդի մեծ մասը, սոված մնալ, ինչպես սոված է ժողովրդի մեծ մասը, անօթևան մնալ, ինչպես անօթևան է ժողովրդի մեծ մասը, և այդ առումով նա քաղաքականությանը բարոյական իմաստ է հաղորդում, որի մասին շատերը մոռանում են՝ քաղաքական խաղերով տարվելով։ Ուստի չտեսնել դա, իմ կարծիքով, սխալ է։ Իմ կարծիքով՝ պետք է դա տեսնել ու գնահատել,–ասել է նա։
Տիգրան Խզմալյանի խոսքերով՝ համախմբումը շատ անհարաժեշտ է. ով ինչ ուզում է անի, իրենք մնում են Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին։
7or.am