Կարծիք

21.04.2020 19:15


Լավագույն հակառեկորդները դեռ առջևում են

Լավագույն հակառեկորդները դեռ առջևում են

Ինչքան դիվերսիֆիկացվում է «հիասթափվածների» բանակը և ավելանում է այն մարդկանց թիվը, ում Նիկոլը «հիասթափված» է անվանում, այնքան ավելի խոցելի են դառնում նրա դիրքերը իշխանության ներսում և դրսում։

Ինչքան թուլանում են Նիկոլի դիրքերը, այնքան շատ է խոսում, և այնքան ավելի «գունագեղ» է դառնում գողական բառապաշարը, որով պիտակավորում է այդ «մեծ հիասթափությունը մոդելավորող» հին ու նոր, երևացող ու չերևացող «թշնամիներին», որոնցից բառի բուն իմաստով տեղ ու դադար չկա` նրանք այստեղ են, այնտեղ, այլուր և ամենուր...

Եվ եթե կա մի բան, որով Փաշինյանը կարող է հպարտանալ, ապա` ատելության խոսքը, քաղաքական հակառակորդներին ուղղված բացահայտ և թաքուն սպառնալիքների, վիրավորական արտահայտությունների խճանկարը քրեական ենթամշակույթին բնորոշ նոր «էլեմենտներով» հարստացնելու հարցում։

Այսպես, «սերմացու գողացող մկներին», «թալանչիներին», «նախկին կոռումպացված իշխանությունների» մնացուկներին ասֆալտին փռելու, պատերով տալու մասին հերթական հայտարարություններին փոխարինելու եկան «շնաբարո դուրսպրծուկներին», հպարտ քաղաքացու «լավատեսությունը ծծող բորենիներին» վնգստացնելու, «օտարերկրյա կոշիկներ լիզողներին հատ-հատ ծնկի բերելու», «Վատիկանի պադվալներից» քերել-հանելու, «վզակոթներին տալու» և հրապարակներում պատժելու խոստումները։

Վերջին նորությունը «էսօրվա հոխորտացող թափթփուկներին» տներից հանելու, «փողոցում սամասուդի ենթարկելու», ընդհուպ` «սատկացնելու» վատ քողարկված սպառնալիքն էր։ «Կորոնավիրուսային Սահմանադրական դատարանի» և «վնգստացող» մյուս դատավորների «վեշերները» ձեռքը տալու և «հերթով» համակարգից դուրս շպրտելու դուխով հանձնառությունն էլ` Ձեզ նվեր։ Բայց սա «վերջը» չէ։

Նիկոլի «լեզվամտածողական» գոհարների լիմիթը չի սպառվել` լավագույն հակառակորդները դեռ առջևում են...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը